Հասարակություն 16:53 14/11/2015 Հայաստան

Մուսալեռցի Այնթափյան. Կանայք, երեխաներն ու ծերերը պարտության դեպքում խեղդամահ էին լինելու Միջերկրական ծովում

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի  առթիվ  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի «Մուսա լեռան հերոսամարտի և մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղում բացվեց նոր ցուցադրություն՝ «Մուսա լեռան հերոսամարտը» խորագրով: Առաջին անգամ ցուցադրվում են նյութեր՝ արխիային փաստաթղթեր, լուսանկարներ, որոնք  ավելի ամբողջական պատկերացում են տալիս հերոսամարտի մասին: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով տնօրեն Սվետլանա Պողոսյանը:

Նոր ցուցադրության հիմնական նպատակն է հանրությանը ներկայացնել մուսալեռցիների հերոսական պայքարը, հավերժացնել հերոսամարտում զոհված մուսալեռցիների հիշատակը և սերունդներին դաստիարակել Մուսա լեռան հերոսների ոգով:  Ցուցահանդեսը ներկայացվել է դիզայներական նոր լուծումներով՝ Մուսա լեռան և ծովեզերքի եռաչափ անիմացիայով:

Ս.Պողոսյանն ասաց, որ իրենց ունեցած նյութերի փոքր մասն է ներկայացված ցուցահանդեսում: Մյուս ցուցանմուշները, ըստ նրա, կներկայացվեն այլ ցուցահանդեսների ժամանակ:

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել մուսալեռցի Թոմ Այնթափյանը. «Տատս մանրամասն պատմել է Մուսա լեռան վրա անցկացրած օրերի, հերոսական սխրանքի մասին: Մերոնք ֆրանսաիական «ԳԻՇԵՆ» ռազմանավի ծովակալ Բրիսոնին ուղղված նամակում խնդրում են կանանց, երեխաներին ու ծերերին տեղափոխել ապահով վայր, իսկ իրենց զենք տրամադրել՝ լեռը պաշտպանելու համար: Երբ լուրն հասնում է ծովակալ  Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին, նա զգում է վտանգն ու որոշում է կայացնում տեղափոխել լեռան վրա  գտնվող բոլոր մուսալեռցիներին:  Նա իր անձնական պատասխանատվությամբ որոշեց տեղափոխել հայ ժողովրդին:

Տատս պատմում էր, որ  մարտերից մեկը շատ թեժ էր: Կանայք, երեխաներն ու ծերերը բարձունքից իջել էին Միջերկրական ծովի ափ, պարտության պարագայում խեղդամահ պետք է լինեին: Սակայն վերջին պահին իրենց տեղեկացնում են, որ թշնամին հետ է քաշվել»: 

Թոմ Այնթափյանը նաև պատմեց, որ Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջաններից մեկում գտել են ծովակալ  Դյու Ֆուրնեի  գերեզմանը. «Գիտեի, որ նա ժառանգներ չունի: Մենք գտանք նրա գերեզմանը, որը մամռակալած էր, երկար տարիներ լքված: 2010 թվականին մեծ միջոցառում արեցինք՝ ի նշան հայ ժողովրդի երախտագիտության»:

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915 թ. (armeniansgenocide.am)

Սվեդիայի (Սուեդիա) հայերի ինքնապաշտպանական կռիվները Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ): Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնց բնակիչներն (ավելի քան 6 հազար) զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :

1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Դժբախտաբար բոլորը չէ, որ ենթարկվեցից որոշմանը: Մի խումբ հոգևորականներ և ունևորներ փորձում էին համոզել, թե փրկությունը միայն հպատակության մեջ է: Բայց հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը (նրանց մեծ մասը զոհվեց), մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին՝ Ե. Յաղուբյանի ղեկավարությամբ: Կարևոր դեր էին կատարում նաև Պետրոս Տմլաքյանը, Պետրոս Թութագլյանը, Տիգրան Անդրեասյանը և ուրիշներ: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ  ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:

Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Մարտերում աչքի ընկան մարտիկներ Հակոբ Ղարագյոզյանը, Սարգիս Գապաղյանը և ուրիշներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվեցի 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված)՝ նահանջեցին: Հայերն այս անգամ վերցրին բավականաչափ ռազմավար: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Վերջանում էին պարենն ու ռազմամթերքը: Պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից, ուր կարող էին երևալ դաշնակիցների մարտանավերը: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը (Մովսես Գըրքյան) պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիր(անգլ.): Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում, իսկ թուրքերը բազմիցս դիմում էին հայերին՝ անձնատուր լինելու առաջարկով: Մուսալեռցիները վճռականորեն մերժեցին նրանց բոլոր վերջնագրերը և, պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Մի քանի մարդ ուղարկվեցի Հալեպ ու Ալեքսանդրետ՝ դաշնակիցների հետ կապվելու հույսով, սակայն՝ ապարդյուն: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով:

Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները (շուրջ 4 հազար մարդ) փոխադրվեցին ֆրանս. «Ժաննա դ՛Արկ» ու այլ նավեր ու շարժվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Մուսա լեռան հերոսամարտը  հայ ազգային-ազատագրական շարժման փայլուն դրվագներից է: Հերոսամարտն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը թարգմանվել է շատ լեզուներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնեցին Մուսալեռ ավանը (Էջմիածնի շրջանում), որտեղ հուշարձան է կանգնեցված ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:02
«Վրացական երազանք»-ը 90 մանդատ կստանա. Մամուկա Մդինարաձե
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնություն կամ 150 մանդատից մոտ 90-ը։ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին մեքենաներ են բախվել
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին...
Աղբյուր` Panorama.am
22:42
Տեր Հեթում. Հանցագործներն անպայման կհայտնաբերվեն և կստանան իրենց պատիժ
Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը, անդրադառնալով Ախթալայի վանքի կողոպուտին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
22:06
Նարեկ Սամսոնյան. Հետևեք վրացական զարգացումներին ու հասկացեք ինչ կարգի կրակի մեջ ենք մենք
Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, արձագանքելով վրացական ԶԼՄ-ների հետընտրական հրապարակումներին, գրում է. «Հենց...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է քվեաթերթիկների 69.94 տոկոսը։ Նախնական տվյաներով, խորհրդարան կանցնի հինգ ուժ։...
Աղբյուր` Panorama.am
21:42
Վրաստանի ընտրություններում հաղթանակ է տոնում թե ընդդիմությունը, թե իշխանությունը
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տոնում թե իշխող «Վրացական երազանքը», թե ընդդիմությունը։ «Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:53
Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն
Ըմբշամարտիկներ  Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից ու նաև տեղեկացնում,...
Աղբյուր` Panorama.am
20:33
3 էքզիթ փոլ. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը
Վրաստանում քիչ առաջ փակվել են ընտրատեղամասերի դռները։ Մինչ կհրապարակվի մասնակցության վերաբերյալ վերջնական ցուցանիշը, արդեն մի քանի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Տարածաշրջանի երկրները չպետք է ներքաշվեն Իսրայելի խաղում. Էրդողան
«Իսրայելն Արևմուտքի աջակցությամբ փորձում է տարածաշրջանային պատերազմ հրահրել։  Մերձավոր Արևելքի երկրները չպետք է ներքաշվեն այդ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջերս խրախուսել է նախընտրական շրջանում  տեղի ունեցած բռնությունները, և այժմ նրա կոկորդիլոսի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Mercedes-Benz-ն ամբողջությամբ այրվել է
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 18:11-ին  ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ճամբարակում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
Վրաստանում, ինչպես և սպասվում էր, խորհրդարանական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում։ Տելեգրամ տարբեր ալիքներ տեսանյութեր են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կայծակի հարվածից հետո Wizz Air-ի օդանավը վերադարձել է Քութայիսի
Քութայիսիից Պրահա թռչող Wizz Air ընկերության ինքնաթիռը կայծակի հարվածից հետո վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այս մասին հայտնում են վրացական...
Աղբյուր` Panorama.am
17:44
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին։ Տուն էքսպոյի այցելուներն...
Աղբյուր` Panorama.am
17:38
ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է». Legist Advocates Team
«ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն...
Աղբյուր` Panorama.am
17:26
Օձունում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Ավանտա»-ի հիմնադիր ամուսինները բաժանվել են
«Ավանտա» կլինիկայի հիմնադիր ամուսինները՝ Կարեն Գրիգորյանն ու  Լիլիթ Թումանյանն ամուսանլուծվել են։ «Թվում էր` բիզնեսն...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մահացածը երգչուհու քույրն է
Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու...
Աղբյուր` Panorama.am
16:39
Տիգրան Ղազարյանը նույնպես դուրս եկավ 1/4 եզրափակիչ
70 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Ղազարյանը 5։3 հաշվով հաղթել է ամերիկացուն ու դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մանվել Խնձրցյանը հաղթեց թուրք և ադրբեջանցի ըմբիշներին
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում հաղթել է ադրբեջանցի և թուրք ըմբիշներին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Վորոնեժի բնակչուհին բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել Հայաստան գալ, դատի է տվել տուր օպերատորին
Վորոնեժի բնակչուհին, որ նախատեսել էր Հայաստան գալ անցած աշնանը, բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել այցելել։  Tourdom.ru...
Աղբյուր` Panorama.am
16:00
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
Գետառի կամուրջը կառուցվել է 12-րդ դարում, այն Երևանում ամենահինն է։ Այսօր այդ կամուրջը ու դրանից հետո կառուցված բազմաթիվ կամրջային հանգույցներ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Երևանում բախվել են ավտոբուսն ու մարդատար մեքենան, կա տուժած
Այսօր  հասարակական տրանսպորտի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ժամը 13:00-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
Բերդի նախկին ղեկավարը կրկին դատարանի առաջ է կանգնել
Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Միխայիլ Գալուստյանը նշել է 45-ամյակը
Ազգությամբ հայ դերասան ու հումորիստ Միխայիլ Գալուստյանը նախօրեին նշել է 45-ամյակը։ «Գազետա.ռու»-ն հիշեցրել է, որ դերասանը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ֆիլիպիններում զոհերի թիվն ավելացել է
Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Լուսոն  կղզում «Տրամի» փոթորիկի հետևանքով  ավերածություններ են եղել, զոհվել է 81 մարդ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
14:42
Թևանյան. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ։ Անունը դրել են «Անդամակցում ենք ԵՄ–ին», բայց իրականությունն...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
Վրաստանում ընդդիմությունը մտադիր է հանրահավաքներ անցկացնել ընտրատեղամասերի փակումից հետո՝ ժամը 20:00-ին։ «ՏԱՍՍ» գործակալության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
19:51 25/10/2024

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}