«Մենք ոչ մի դեպքում, երբեք և որևէ ձև չենք օգնի «Իսլամական պետությանը». Կասպերսկի
«Մեր ընկերության օրենքն է՝ ստեղծել ծրագրեր, որոնք պաշտպանում են համակարգչային համակարգերը կիբերհարձակումներից: Երբեք չենք ստեղծել ծրագրեր, որոնք նախատեսված են կիբերտարածությունում հարձակումներ գործելու համար»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կասպերսկի լաբորատորիա»-ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ է ձեր լաբարատորիան աջակցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:
Ե.Կասպերսկին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի 2015 թվականի մրցանակակիրն է: Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը մրցանակը կհանձնի Ե.Կասպերսկուն:
Ըստ Ե.Կասպերսկու, «Իսլամական պետություն»-ն արգելված կազմակերպություն է, որևէ դեպքում չեն կարող լինել իրենց հաճախորդներից:
«Մենք ոչ մի դեպքում, երբեք և որևէ ձև չենք օգնի նրանց պաշտպանել իրենց համակարգերը»,- ընդգեց նա՝ հավելելով, որ եթե հանկարծ իրենք ստեղծեն համակարգչային հարձակումների համակարգեր, որն արդեն կդիտվի որպես կիբերահաբեկչություն, այդ դեպքում իրենք իրենց ողջ ռեսուրսները կներդնեն նրանց հարձակումներից պաշտպանվելու ուղղությամբ:
«Կիբերահաբեկչությանն ամենավտանգավոր, ամենասարսափելի բան է, որ կարող է լինել ոչ միայն կիբերտարածությունում, այլ ամբողջ աշխարհում: Կիբերտարածությունում սահաններ չկան: Ինչ տեղի է ունենում մոլորակի մի ծայրում, կարող է անհապաղ լինել նաև այստեղ ու հենց այս պահին»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք այն պնդման մասին, որ համակարգչային վիրուսներն ու հակավիրուսները նույն մարդիկ են ստեղծում, Ե.Կասպերսկին ասաց. «Ես այդ հարցին միշտ նույն կերպ եմ պատասխանում. ամբողջ աշխարհում ամեն օր տասնյակ աղետներ են տեղի ունենում՝ բնական աղետներ, ահաբեկչություն, պայթյուններ: Այս դեպքում՝ ո՞վ է դրանում ամենաշատը հետաքրքրված: Լրագրողները»:
Հարակից հրապարակումներ`
- Կիբերհանցագործներն ինձ ատում են. Եվգենի Կասպերսկի
- Կասպերսկի. Հաճելի է տեսնել, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտը զգալի աջակցություն է ստանում պետական մակարդակով
- ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թ. մրցանակը շնորհվելու է Եվգենի Կասպերսկուն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր