Փարիզում ահաբեկչություններն ու Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանումը նույն ձեռքի գործն են. ԱՄՆ ԿՀՎ
Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունները և Եգիպտոսում ռուսական Airbus-321 ինքնաթիռի աղետն «ունեն այն նշանները», որ դրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն են: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր Վաշինգոտնում հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանը:
Միաժամանակ նա նշել է, որ երկու ողբերգությունների մեղավորների վերաբերյալ առայժմ վերջնական եզրակացություններ չեն արվել:
ԿՀՎ-ի ղեկավարը կարծում է, որ այժմ անհրաժեշտ է աշխարհի տարբեր երկրների հատուկ և ուժային կառույցների «աննախադեպ համագործակցությունը».««Իսլամական պետություն»-ից եկող սպառնալիքը դա է պահանջում»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ: Ըստ պաշտոնական տվյալների, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվել է 129 մարդ, 350 մարդ տուծել է:
Հոկտեմբերի 31-ին Airbus-321 ռուսական օդանավ, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորն էլ մահացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան