«Սդղի գյոլ»-ի գործ. «Նախաքննությունը ճիշտ գնահատականներ չի տվել, անմեղ մարդն անազատության մեջ է»
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացության հաստատման դեպքում գործը կուղարկվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց այս գործով անցնող Սուրիկ Խաչատրյանի հարազատների փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Ընդհանուր առմամբ, փաստաբանը դժգոհ է նախաքննությունից:
«Իրավական ճիշտ գնահատականներ չի տրվել արարքներին, անգամ կա անմեղ մարդ, որն ապօրինի գտնվում է անազատության մեջ», -հավելեց փաստաբանը:
Հետաքրքրվեցինք, թե ո՞վ է անմեղ մարդը, Մելքոնյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել և դատարանում ամեն ինչի մասին կխոսի:
Նշենք, որ այս գործով մեղադրյալներ են Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյանները, ինչպես նաև Դերենիկ Հակոբյանը, որոնց մեղադրանքն առաջադրվել է մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Մյուս մեղադրյալը Յուրի Մանուչարյանն է:
Այս գործով մեղադրյալ էր նաև Սուրիկ Խաչատրյանի որդին, որի նկատմամբ սակայն, քրեական հետապնդումը դադարեցվեց` հանցակազմի բացակայության հիմքով:
Մայիսի 1-ին «Սդղի գյոլ»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով Հարություն և Մուշեղ Զաքարյանները վնասվածքներ էին ստացել: Հարություն Զաքարյանի տեսողությունը կորել էր, և նրան տեղափոխել էին Մոսկվա ու մի քանի անգամ վիրահատության ենթարկել:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն դիմել է Գլխավոր դատախազություն Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխելու համար
- Փաստաբանը դիմել է դատախազություն Տիգրան Խաչատրյանի վերաբերյալ քրգործը կարճելու խնդրանքով
- ՊՆ-ն հաստատում է Սուրիկ Խաչատրյանի որդու նևրասթենիան
- Գորիսի ծեծկռտուքի գործով 2 անձ ձերբակալվել է