Ուկրաինայում ՀՀ դեսպանը՝ իր վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվով շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
«Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն», - ասել է դեսպանը։
Այսօր «Ժամանակ»-ը գրել էր, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Ուկրաինական CorruptUA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ՝ Անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի շքեղ առանձնատունը դարձել է ՀՀ դեսպանին նստավայրը, որն արժե մոտ 2.5 մլն դոլար, և ոչ մի խոսք չկա, որ այն Մանուկյանին վարձով է տրվել:
Հիշեցնենք՝ ըստ «Ազատության» երեկվա հոդվածի՝ Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, որ ինքն այդ տունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը` 2013 թվականի սեպտեմբերին: Ավելին` դեսպանը պնդել էր, որ չի ճանաչում Սիվեցին և իր մտքով չի էլ անցել, թե վարձակալելով այդ շենքը ինչ-որ մեկի համար դիվանագիտական անձեռնմխելիություն է ապահովում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան