«Մանկական Եվրատեսիլ-2015». Հայաստանը երկրորդ հորիզոնականում է
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 176 միավոր: Մրցույթում հաղթեց Մալթայի ներկայացուցիչը՝ 185 միավորով: Երրորդ տեղում է Սլովենիայի ներկայացուցիչը՝ 112 միավորով:
Միկան կատարեց «LOVE» երգը, որի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:
Հայաստանին 12 միավոր տվեց Վրաստանը, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Բելառուսը, 10 միավոր՝ Սերբիան, Սլովենիան, Ավստրալիան, Մակեդոնիան, Բուլղարիան, Սան Մարիոն, Ալբանիան, 8 միավոր՝ Իռլանդիան, Ուկրաինան: Հայաստանը 12 միավոր տվեց Մալթային, 10 միավոր՝ Սլովենիային, 8 միավոր՝ Վրաստանին:
Մրցույթին մասնակցեց 17 երկրի՝ Սերբիա, Վրաստան, Սլովենիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Իռլանդիա, Ռուսաստան, Մակեդոնիա, Բելառուս, Հայաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Սան Մարինո, Մալթա, Ալբանիա, Մոնտենեգրո, ներկայացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ». Հայտնի է հայաստանյան ժյուրիի կազմը
- «Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթը՝ այսօր
- «Մանկական Եվրատեսիլ». Միկայի առաջին փորձը
- «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակիցը ելույթ կունենա 11-րդ համարի ներքո
- Միկան իր «LOVE» երգով կապահովի «Մանկական եվրատեսիլ-2015»-ի բարձր տրամադրությունը
- Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)