Քաղաքական 18:09 23/11/2015 Արցախ

Չի բացառվում ԵԽԽՎ-ն չկարողանա

«Սարսանգի ջրամբարի» վերաբերյալ զեկույցի նախապատրաստման, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաև օրերս անցկացված զորավարժությունների վերաբերյալ հարցազրույց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստում հնարավոր է քննարկվի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ հարց: Իսկ մինչ այդ եղել է նաև ԵԽԽՎ Քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի կողմից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանք նամակը, որին ԼՂՀ ղեկավարությունն արձագանքել է՝ չնայած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ հետ համագործակցությանը և ընդգծել է Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։ Հնարավո՞ր է Մարկովիչի Արցախ այցելությունը որոշակի փոփոխություններ մտցնի զեկույցի մեջ:

-Մենք մնում ենք նույն դիրքորոշմանը և գտնում ենք, որ եթե սոցիալական, մարդասիրական հարցերը քաղաքականացվում են, ապա այդտեղ կա որոշակի ենթատեքստ: Այստեղ կա շահարկումների լայն դաշտ, հետևաբար դեմք ենք, որ նման զարգացումներ տեղի ունենան: Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի խնդրին, ապա պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս այդ հարցը բարձրացրել է, դեռևս 1998-99 թվականներին այսպիսի առաջարկ է եղել, որ Արցախը պատրաստ է ջրային պաշարների որոշ մասը հատկացնել նաև Ադրբեջանին որպես փոխվստահության մթնոլորտի ձևավորում, որպես մարդկանց կենցաղային պայմանների բարելավման մարդասիրական դրսևորում: Բայց պաշտոնական Բաքուն միշտ մերժել է: Ավելին 2007թ.-ին, երբ Բրյուսելում եղել են Արցախ-Ադրբեջան փակ ձևաչափով վերջին բանակցությունները, այնտեղ նույնպես մենք առաջ ենք քաշել այդ գաղափարը, սակայն մերժվել է: Պատճառաբանությունը եղել է հետևյալը, որ այդ ջրային պաշարների ստանալուց հետո գյուղատնտեսական մթերքների մշակումը կարող է կազմել շահույթի տեսքով նավթից ստացած եկամուտների մի չնչին տոկոսը: Այսինքն ադրբեջանական իշխանությունները, ըստ ամենայնի, խոչընդոտում են սեփական բնակչության ջրային պահանջների բավարարումը՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը նաև իրենց սեփական օրենքները: Բայց սա Ադրբեջանն է և դրա դեմ դժբախտաբար որևէ տրամաբանական միջոց չկա: Եվ հիմա նրանք ուղղակի քաղաքականացնում են:

Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել ցանկացած զեկույց ցանկացած մարդու հետ, բայց այդ զեկույցը պետք է ունենա օբյեկտիվության հիմք, լինի համապարփակ և չքաղաքականացնի այս կամ այն գործընթացը, ինչպես Ուոլթերի պարագայում, որպեսզի այդ զեկույցից «խավիարի հոտ չգա»: Իհարկե որոշ փաստեր հուշում են, որ չի բացառվում ԵԽԽՎ-ն չակորղանա իր իմունային համակարգում գտնել ուժեղ բաղադրամասեր, որպեսզի ադրբեջանական կոռուպցիայի դեմ պայքարի:

-Ի՞նչ եք կարծում, Ռոբերտ Ուոլթերի զեկույցը և դրան որոշակի ձևով նմանվող Սարսանգի ջրամբարի վերաբերյալ պատրաստվող զեկույցը կարո՞ղ է ազդեցություն ունենալ հիմնախնդրի կարգավորման, բանակցային գործընթացի վրա:

-Կարծում եմ՝ որևէ ազդեցություն չի ունենա քաղաքական առումով: Բայց ընդհանուր առմամբ վատ ազդեցություն ունի բարոյահոգեբանական տեսանկյունից: Որվհետև երբ կողմնակի կառույցները միջամտում են գործընթացին, այն էլ պատվիրված զեկույցներ են պատրաստվում, չի կարող ունենալ դրական ազդեցություն: Ադրբեջանը դա օգտագործելու է որպես քարոզչական դրոշակ ու սկսելու է անընդհատ դրա մասին խոսել հղումներ անել, այն դեպքում, որ որևէ իրավական պարտադիր ուժ նման զեկույցները չունեն, պարզապես խորհրդատվական են: Խորհուրդն էլ պետք է լինի բարի և ունենա օբյեկտիվության հիմք, որը այս պարագայում մենք չենք տեսնում:

- Կարո՞ղ ենք նշել, որ Ադրբեջանի «պատվիրված» զեկույցների ձևով որոշակի հաջողություններ կորզելու այդ քաղաքականությունը ավելի շատ ուղղված է ներքին լսարանին:

- Փաստորեն այդպես է ստացվում, քանի որ արտաքին քաղաքականության ասպարեզում նա որևէ նշանակություն չի ունենա: Իսկ ներքին ասպարեզում փորձելու են ներկայացնել ժողովրդին: Թեպետ ժողովուրդը մեծ դժգոհություններ ունի Ալիևի կլանից: Թե ինչ ձևով կզարգանա ցույց կտա ժամանակը, բայց այդ զեկույցը որևէ էական ազդեցություն նույնիսկ այդտեղ չի ունենա:

- Նավթի համաշխարհային գների և մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ: Այդ երկրի տնտեսական աճն օրեցօր նվազում է, բյուջեն դեֆիցիտային է դարձել: Սոցիալ-տնտեսական վատ պայմանները Ադրբեջանի ներսում հնարավոր սոցիալական բողոքի ալիքից շեղելու համար կարո՞ղ են արդյոք առիթ հանդիսանալ շփման գծում լարվածության մեծացման:

- Այո: Բացի դրանից Ալիևը, եթե նա ողջամտության գոնե մի որոշ չափաբաժին պահել է իր մեջ չպետք է շահագրգռված լինի լայնածավալ պատերազմի մեջ: Այստեղ կա մի այլ խնդիր: Նա ուզում է իր իշխանությունը լեգիտիմացնել և փորձում է պարտադրել իր իշխանության լեգիտիմությունը աշխարհին և այս խախտումների միջոցով նա այսպիսի քայլ է անում, որ միջազգային հանրությունը Ալիևին ավելի գերադասի, քան հավանական ավելի վատ թեկնածուի կամ վատ նախագահի: Դրա համար սա էլ է իր իշխանության լեգիտիմության մի հերթական փորձ:

Անընդհատ լարում է իրավիճակը, այնուհետև միջազգային հանրությանը ներկայացնում է իրեն որպես մի քաղաքական գործիչ, որը կարողանում է այս լարված իրավիճակում խաղաղություն պահել: Դրա համար ցույց է տալիս իրեն ավելի գերադասելի: Իսկ եթե հանկարծ պատերազմ լինի ու պարտվի նա ոչ միայն իշխանությունը չի կարող պահել, այլ կկորցնի իր կյանքը և ունեցվածքը, ուստի նման շանտաժի միջոցով երկու հիմնական թիրախ է ընտրել իր համար: Առաջինը՝ սեփական բնակչությանը շեղել ներսում տեղի ունեցող գործընթացներից, կոռուպցիայից, այստեղ նա շահարկում է Արցախի հիմնախնդիրը, հիմա նրանք արդեն ներկայացրել են 800 և ավելի միլիարդ դոլարի վնաս են հասցրել Հայաստանը և Արցախը, այն դեպքում որ դրանք իրենց կողմից թալանված գումարներն են, որը նա փորձում է յուրացնել Հայաստանի վրա պատասխանատվությունը դնելով: Երկրորդը՝ միջազգային հանրությանը ցույց է տալիս, թե տեսեք ինչ պայթյունավտանգ վիճակ է, բայց ինքն այն անձնավորությունն է որ կարող է պահել իրավիճակը էլ ավելի բարդ զարգացումներից: Նման ձևով նա փորձում է երկարացնել կամ ավելի շուտ «հավերժացնել» իր կլանի իշխանությունը Ադրբեջանում:

- Ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշումը, կարծես, որոշակիորեն դանդաղեցրել է ԼՂ  հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ինչպես կգնահատեք այսօր այդ գործընթացը:

- Ընդհանրապես բանակցային գործընթացը, որպես այդպիսին կարելի է բնութագրել որպես չարյաց փոքրագույնը: Որովհետև կա երկու տարբերակ, կամ բանակցությունները պետք է սառեցվեն, կամ շարունակվեն այս խեղաթյուրված վիճակով: Հայ ժողովուրդը, հայկական երկու պետությունները անցել են շատ դժվարությունների միջով: Մեր համար գերադասելի է նույնիսկ այս վիճակը, քան լայնածավալ պատերազմը կամ բանակցությունների սառեցումը: Սակայն այսօրվա այսպիսի ձևաչափ հնարավորություն է տալիս միայն պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Այս պայմաններում սա միակ տարբերակն է, քանի որ վաղ է խոսել համապարփակ կարգավորման մասին: Ադրբեջանում կան բազմաթիվ խնդիրներ, եթե նույնիսկ միջազգային հանրությունը ինչ-որ ձևով ճանաչի Ալիևի լեգիտիմությունը, ապա նա միգուցե հակված կլինի գնալ հակամարտության կարգավորման ճանապարհով: Նա հիմնականում փորձում է իր իշխանության պահպանման միջոցով այդպիսի ապակառուցողական քայլերի դիմի: Նա կաշառում է, հակահայկական քայլեր է անում և շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը, որ ճանաչի իր լեգիտությունը: Քանի դեռ լեգիտիմության հարցը լուծված չէ, շատ դժվար է լինելու բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալել: Հետևաբար նույնիսկ այս խեղաթյուրված ձևաչափը թույլ է տալիս պահպանել համեմատական խաղաղության և կայունության ռեժիմը: Մենք պետք է շարունակենք այս իմաստով: Հետագայում երբ իրավիճակը հասունանա միգուցե կվերականգնվի պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին:

- Օրերս Արցախի ԶՈւ «Մեխակավան» զորավարժարանում տեղի ունեցավ մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն: Ինչպե՞ս կգնահատեք այն, կատարե՞ց իր նպատակը: 

- Զորավարժությունները կարևոր գործընթաց են, որը միշտ պաշպանության բանակն իրականացնում է և սա խաղաղ պայմաններում, այսպես ասած, մարտունակության բարձրացման բարձր մակարդակի զինված ուժերի հզորության մի չափանիշ է: Իհարկե ցանկացած զորավարժություն ցույց է տալիս նաև թե ինչ անելիքներ կան, որովհետև, ընդհանրապես Զինված ուժերի բնույթն այնպիսինն է, որ պահանջում է անընդհատ կատարելագործում, որոշ նորամուծությունների ներդրում և թերությունների վերացում: Այս գործընթան ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բանակն իր առջև դրված խնդիրներն ի վիճակի է լուծել: 

Զրուցեց  Վահագն Սարոյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}