«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը սիրողական շախմատի մրցաշարում
ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 8-րդ առաջնության մրցաշարի լավագույն թիմային արդյունքով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ թիմը: Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մրցաշարն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը` նվիրված Բանկային աշխատակցի օրվան: Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի բանկային ոլորտի և ֆինանսական կազմակարպությունների ներկայացուցիչները:
ՎՏԲ - Հայաստան Բանկի թիմը կազմված է եղել 12 մասնակիցներից՝ Բանկի «Սևան», «Մոսկվա», «Կապան», «Եղեգնաձոր», «Թիվ 4», «Խորհրդային» մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի աշխատակիցներից և 14.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը լավագույն թիմային արդյունքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը շնորհավորում և հաջողություններ է մաղթում գալիք մրցաշարերում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան