Այսօր ընդդիմությունն աշխատելու հնարավորություն չունի, իրեն մնում է միայն գոռալ. Հրայր Թովմասյան
Նախագահի լիազորությունները սահմանափակվում են, և նա այլևս չի կարող դառնալ քաղաքական գործընթացների մասնակից, վերկուսակցական է լինելու ու մարմնավորելու է ազգի միասնությունը:
Այսօր Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Այո և Ոչ» քարոզարշավի շրջանակներում Սահմանադրության նախագծի` նախագահին վերաբերող գլխի վերաբերյալ ներկայացնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Այնուհետև, «Այո» խմբի ներկայացուցչի խոսքով, խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
«Եթե ես հաղթեցի ձևավորում եմ կառավարությունը, բայց պարտվողը դեռևս 40 տոկոս ձայն ունի պառլամենտում և եթե ես ինչ-որ բան սխալ եմ անելու, ինքը ինձ զսպելու է: Այ էս դեպքում է, որ մենք միմյանց հակակշռում ենք», -հավելեց Թովմասյանը:
Նրա ներկայացմամբ, հանրային ճնշման տակ, իշխանությունը ստիպված է լինելու այնպիսի պաշտոնյաների թեկնածուներ ներկայացնել, որոնք ընտրվեն խորհրդարանի մեծամասնության` ¾-րդի կողմից:
«Մենք ասում ենք, որ օրինակ` Կենտրոնական բանկի նախագահին նշանակելու համար ընդդիմությունն էլ պետք է մասնակցություն ունենա ու այդպես շատ պաշտոնյաների ընտրության հարցում: Այնպես չէ, որ ընդդիմությունը մեր երկրի թշնամին է: Հիմա մենք այլ որակի ընդդիմություն ունենք` ով ավելի շատ հայհոյեց, ով ավելի շատ գոռաց, ով ավելի շատ խոսեց, նա լավ ընդդիմություն է: Բայց որպես ընդդիմություն ինչ է ինքն արել, որ չգողանային, սխալ քաղաքականություն չիրականացնեին, պարզվում է ինքը որևէ հնարավորություն չունի», -նկատեց Թովմասյանը:
Նրա խոսքով, գործող քաղաքական համակարգի պարագայում ընդդիմության արարքները գնահատելու որևէ չափանիշ չկա և ստացվում է` նա ձայն է ստանում գոռալու, քննադատելու համար: Առաջարկվող նախագծով, սակայն, ընդդիմությանը ռեալ գործելու հնարավորություն է տրվելու: «Եթե ինքը առաջարկվող համակարգի պարագայում քննադատի, թե իշխանությունը թալանել է, ապա ընտրողը նրան պետք է սաստի` կիներեք, իսկ դուք ուր էիք, որ նրանք թալանում էին, ուրեմն դուք վատ եք աշխատել: Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի, իրեն մնում է միայն գոռալ», -նկատեց Հրայր Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Պողոսյանը ոչ մեկի պատվերը չի կատարել. Սահմանադրագետի հայրը` «Ոչ»-ի քարոզիչին
- Հանրաքվեն կապ չունի իշխանություն-ընդդիմություն պայքարի հետ. Դաշնակցական
- «Այո»-ի կողմնակիցները վախենում են հենց իշխանափոխությունից. Նարեկ Այվազյան
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան