Բենիտես. «Ռեալը» լավ տպավորություն թողեց «Շախտյորի» հետ խաղում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը շեշտել է, որ գոհ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Շախտյորի» հետ խաղից, չնայած անհաջող վերջաբանին: Իսպանացիները մինչև 77-րդ րոպեն հաղթում էին 4:0 հաշվով, սակայն մնացած ժամանակահատվածում 3 գնդակ բաց թողեցին:
«Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ «Շախտյորի» հետ խաղի արդյունքից,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Մենք խաղում էինք շատ բարձր մակարդակով և հանդիպման մեծ մասի ընթացքում վերահսկում էինք խաղը: Այո, 11 մետրանոցով ու անկյունայինի խաղարկմամբ խփված գոլերը փոխեցին իրավիճակը, սակայն մենք կվերլուծենք մեր սխալները: Կրկնում եմ՝ տպավորությունը, ընդհանուր առմամբ, դրական է: «Ռեալը» վաստակեց 3 միավոր և ապահովեց առաջին տեղը խմբում: Դա ամենակարևորն է: 4 գնդակ ուղարկեցինք բավական ուժեղ մրցակցի դարպասը: Ֆուտբոլիստներն արժանի են գովեստի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը