Մեսսին Ռոնալդուին չի տեսնում «Ոսկե գնդակի» հավակնորդների շարքում
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ովքեր պետք է հավակնեն «Ոսկե գնդակին»: Արգենտինացու խոսքերով՝ 3 հավակնորդներն էլ կատալոնյան թիմում եմ հանդես գալիս:
«Հույս ունեմ, որ արդյունքում «Ոսկե գնդակի» համար կպայքարենք ես, Լուիս Սուարեսն ու Նեյմարը,- Մեսսիի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Վնասվածքից ապաքինվելուց հետո իմ վերականգնումը ձգձգվեց: Շատ էի ուզում խաղալ: Սակայն միևնույն ժամանակ կողքից վայելում էի թիմի խաղը:
Հիմա ինձ հետ ամեն ինչ կարգին է. Մարզավիճակ ու վստահություն եմ ձեռք բերում: Դա վնասվածքից հետո միշտ է կատարվում: Շատ գոհ եմ, թե ինչպես անցկացրեցի 90 րոպեն «Ռոմայի» դեմ խաղում»: