Նազիկ Ավդալյանը «B» խմբում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն աշխարհի առաջնության «B» խմբում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 22:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):