Քաղաքական 11:15 26/11/2015

Ռենտային պետությունները դրանց ապագան և զարգացման հեռանկարները

Ռենտային պետության տեսությունը ժամանակակից քաղաքագիտության մեջ մշակվել է դեռ անցած դարի 70-ական թվականներին ընդգծելու համար 20-րդ դարում ի հայտ եկող նոր տիպի պետությունները, որոնք իրենց գոյություն կարող են պահպանել միմիյան հումքային ռեսուրսների շարունակական շահագործման հաշվին: Այդ տեսության մշակողներից մեկը Հուսեյն Մահդավին իրանական ծագման ամերիկացի էր, որն իր «Ռենտային պետությունների խնդիրները և օրնակները. Իրանի օրինակով» (Patterns and Problems of Rentier States: In Case Of Iran) աշխատություննում մինչիսլամական հեղափոխության Իրանը նկարագրում է որպես տիպիկ ռենտային պետություն, որն իր գոյությունը պահպանում է իր ազգային հարստությունը հանձնելով Արևմտյան ընկերությունների վարձակալությանը:

Հետագայում նմանատիպ մշակումներ կատարվեցին նաև տարածաշրջանի այլ պետությունների նկատմամաբ ևս, Ժնևի Միջազգային բարձրագույն հետազոտությունների ինստիտուտը ներկայացրեց Րոլֆ Շվարցի «Պետության կազմավորման գործընթացը ռենտային պետություններում. Մերձավոր Արևելքի օրինակով» (State Formation Processes in Rentier States: The Middle Eastern Case) աշխատությունը ցույց է տալիս այդ պետությունների կայացման գործընթացում առկա խոչընդոտները և թերությունները:

Այս և նմանատիպ այլ հետազոտությոններ, կատարված հեղինակավոր տարբեր գիտնականների և գիտական ինստիտուտների կողմից, ցույց է տալիս, որ նման «ախտանիշով»  հիվանդ պետությունների գոյատևումը կախված այդ հումքի շարունակական շահագործման հետ, հակառակ գործընթացի՝ այդ հումքի պաշարների նվազման կամ գների անկման դեպքում այդ պետությունները կանգնում են խորքային ճգնաժամի առաջ, ինչը կարող է սպառնալ ընդհուպ այդ պետությունների հետագա գոյատևմանը: Նմանատիպ դասական պետություններ են ՕՊԵԿ-ի անդամ շատ երկրներ Քատարը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Նիգերիան և այլն:

Ամերիկացի հայտնի մեկ այլ հետազոտող Մայքլ Րոսը իր <Նավթ, թմրադեղեր և ադամանդ. բնական պաշարների փոփոխվող դերը քաղաքացիական պատերազմում> (Oil, drugs and diamond: the varying roles of natural resources in civil war) աշխատությունում շեշտում է, որ նմանատիպ պետությունների ծաղկմանը, այդ ռեսուրսների բարձր գների պայմաններում, կարող է փոխարինել երկարատև աղքատությունը ձգվող քաղաքացիական բախումներով նույն այդ ռեսուրսների գների անկման շրջանում: Հետևաբար նման պետությունների զարգացման կորագիծը ուղիղ համեմատական է հումքային բորսաներում տվյալ հումքի գների փոփոխության կորագծին:

Նմանատիպ պետությունների իրենց հումքի շահագործման համար կարիք ունե մեծ թվով ներդրումների և նորագույն տեխնալոգիաների, ինչը նրանք կարող են ապահովել համաձայնության գալով անդրազգային ընկերությունների հետ, իրենց բնական հարստությունները վարձակալության հանձնելով այդ կառույցների երկարատև շահագործմանը: Այդ տիպի քաղաքականությամբ հումքային մեծ պաշարներ ունեցող պետությունները հետապնդում են ոչ միայն զուտ տնտեսական օգուտներ այլեւ հեռու գնացող քաղաքական նպատակներ: Անդրազգային ընկերություններին հանձնելով բնական հարստությունների շահագործման իրավունքը նրանք նաև ակնկալում են ստանալ այդ ընկերությունների և նրանց թեկունքին կանգնած տերությունների քաղաքական աջակցությունը միջազգային ասպարեզում:

Քաղաքագետները համարում եմ, որ նմանատիպ քաղաքականությամբ գործող քաղաքական ավտորիտար ռեժիմները վարձակալության հանձնելով իրենց երկրի հիմնական հարստությունը ապահովում են սեփական ռեժիմների գոյության երկարատևությունը կանխորոշելով նաեւ այդ պետության արտաքին քաղաքական կուրսը: Կա այսպիսի հաշվարկ, որ այն երկրներում, որոնց ՀՆԱ-ում հումքային ռեսուրսը ավելին է քան 35% որպես կանոն ռենտային տիպի պետություններ են կառավարման ավտորիտար համակարգերով:

Մեր տարածաշրջանում նմանատիպ ռենտային պետություն է Ադրբեջանը, որն իր տնտեսության միակ գործող ճյուղը՝ էներգետիկ արդյունաբերությունը վաղուց արդեն հանձնել է անգլո-ամերիկյան Բրիթիշ Փետրոլիում ընկերության տնօրինությանը ակնկալելով համապատասխան տնտեսական ու քաղաքական դիվիդենտներ: Վերջինս վերահսկում է այդ պետություննում գործող ամենախոշոր նավթա-գազային ընկերությունները և խողովակաշարերը:

Ադրբեջանը «Բրիթիշ Փետրոլիումի» կառավարմանն է հանձնել ամենախոշոր՝ Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերությունը, որը շահագործում է Ազերի-Չիրաք-Գյունեշլի կոչվող նավթադաշտը, որտեղ կենտրոնացված է ադրբեջանական նավթի մոտ 80 տոկոսը: «Բրիթիշ Փետրոլիումը» վերահսկում է նաև «Շահ-Դենիզ կոնսորցիումը», որը շահագործում է համանուն գազի հանքավայրը, որտեղ կենտրոնացած է այդ երկրի գազի 90 տոկոսը: Բրիթիշ Փետրոլիումը տնօրինում և կառավարում է նաև Ադրբեջանից սկիզբ առնող հիմնական երկու խողովակաշարերը՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղը: Այդ խողովակաշարերով է արտահանվում այդ պետության նավթի ու գազի առյուծի բաժինը:

Այսպիսով` Ադրբեջանը գործում է որպես դասական ռենտային պետություն Բրիթիշ Փետրոլիումի վարձակալությանն է հանձել իր երկրի հիմնական հարստությունը ակնկալելով այդ կառույցից համապատասխանաբար տնտեսական և քաղաքական աջակցություն: Իզոր չէ, որ Բաքու-Ջեյհանի դեռ կառուցման շրջանում Ադրբեջանի նախկին նախագահ՝ Հեյդար Ալիևը հայտարարում էր, որ «այստեղով ոչ թե նավթ է հոսելու այլ քաղաքականություն»: Քաղաքական հենց այս գիծն է, որ հանգեցրել է նրան, որ այսօր Ադրբեջանը վերածվել է համաշխարհային գերհզոր այդ ընկերության՝ Բրիթիշ Փետրոլիումի հեռավոր մասնաճյուղի, որն մեծամասամբ կախված է այդ ընկերության ներդրումներից ու նրա քաղաքական աջակցությունից միջազգային ասպարեզում:

Բնական հարստությունները անդրազգային պետություններին հանձնելու հաշվին գոյատևող ռենտային պետությունների համար խնդրահարույց է դառնում ինքնուրույն քաղաքական կուրսը վարելու ու որոշումներ ընդունելու հնարավորությունները: Նմանատիպ պետութունները պետք է հաշվի առնեն երկրի ներսում գործող ու պետության հիմնական հարստությունը տիրապետող ընկերությունների շահերը, քանի որ խորքային ֆինանսական կախվածություն ունեն նրանցից:

Իրավիճակը էլ ավելի է վատթարանում ու դառնում խոցելի, երբ այն հումքի գները, որոնց հաշվին գոյատևում է պետությունը սկսում են նվազել համաշխարհային շուկաներում: Հայտնի է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նավթի գնի կտրուկ անկումը նամանատիպ ռենտային պետություններին կանգնեցրել է ոչ միայն տնտեսական այլև քաղաքական ծանրագույն խնդիրների առաջ: Այսպես 2010թ.-ից սկսված նավթի արդյունահանման ծավալների անկումը Ադրբեջանում կազմել է մոտ 20 տոկոս, ինչը արդեն իսկ լրջագույն տնտեսական եւ քաղաքական խնդիրների էր հանգեցրել ընդհուպ մինչեւ Բրիթիշ Փետրոլիումի հետ հարաբերությունների լարման: Իսկ վերջին մեկ տարա ընթացքում գների աննախադեպ մոտ 50-60% անկումը էլ ավելի է խճճել տնտեսական ու քաղաքական  խնդիրների առաջ կանգնած այդ պետության վերնախավին, որի գոյությունը հնարավոր է հիմնականում այդ հումքային ռեսուրսի շարունակական սպառման պայմաններում:

Ադրբեջանի դեպքում նավթի արդյունահանման ծավալի եւ գների անկումը հանգեցրել է ոչ միայն գործող ռեժիմի այլեւ պետականության խորացող ճգնաժամի որի սկիզբը նկատելի է և որը շարունակվելու միտում ունի քանի դեռ նավթի գները համաշխարհային շուկայում ցածր են: Սակայն ռենտային պետությունները էլ ավլի են խոցելի դառնում, երբ դրանց հիմնական հովհանվորը՝ այսինքն անդրազգային ընկերությունները, դադարում է հետաքրքրություն ցուցաբերել իրենց նախկին մասնաճյուղի նկատմամբ և շատ դեպքերում հեռանում այնտեղից վաճառելով իրենց ակտիվները:

/շարունակելի/

Արմեն Մանվելյան – անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}