Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն կարող են հանդիպել Բելգրադում
ՌԴ արտգործնածարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կարող են հանդիպել դեկտեմբերի 3-4-ը: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը:
«Նախարարները կհանդիպեն Բելգրադում դեկտեմբերի 3-4-ը: Մեր երկրները չեն կարող բարեկամական հարաբերություններ չպահպանել»,- Ըստ թուրական Ռադիկան» թերթ հայտարարել է Վոլքան Բոզքիրը:
Վերջինիս կողմից նշված ժամանակահատվածում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի շրջանակներում և նախատեսվում է արտգործնախարարների հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը