Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ մի խումբ պատգամավորների նախագծին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և հեղինակներին առաջարկեց ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:
Ինչպես նշեց հարցը զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, օրինագծով առաջարկվող փոփոխություններով հիմնականում կրկնակի չափով առաջարկվում է կրճատել առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար նախատեսված տուգանքները:
Նրա խոսքերով՝ ներկայումս մշակվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում ամրագրվում են նոր մոտեցումներ և սկզբունքներ:
Բացի այդ, 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների օրակարգում է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդրումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը