Մշակույթ 17:59 26/11/2015 Հայաստան

Վարդուհի Վարդերեսյանը մի ամբողջ դպրոց էր կրում իր մեջ. Տիգրան Ներսիսյան

«Վարդուհի Վարդերեսյանը մի ամբողջ դպրոց էր կրում իր մեջ ու դպրոցը տարածում էր իր շուրջը»,- Panoarama.am-ի հետ զրույցում  այսպես բնորոշեց մեծ դերասանուհուն  ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Շատ ներկայացումներում Տ.Ներսիսյանի խաղընկերը եղել է հենց ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:

«Նա իր ամբողջ կյանքը նվիրեց թատրոնին: Մանկուց եմ ճանաչում նրան: Մեր ընտանիքի բարեկամն էր, խաղացել է նաև հայրիկիս (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյան) հետ:
Նա շատ էր ցանկանում, որ իրենց հետո ես խաղամ Ջոնիի դերը (Վիլյամ Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է») և ես խաղացի: Ավելորդ շռայլություններ չէր սիրում: Երբեք անհարկի գովեստի խոսքեր չէր ասում: Շատ խստապահանջ էր գործի նկատմամբ, իր նկատմամբ, իր խաղընկերների նկատմամբ: Ամեն ինչ անում էր, որպեսզի ամեն ինչ հասներ այն որակի, այն մակարդակի, որ ինքն էր ուզում: Պահեր էին լինում, երբ  իր կարծիքով պրոֆեսոինալ չէր, հարիր չէր թատրոնին, արվեստագետին, անպայման արտահայտվում էր:

Պահանջկոտ էր, պարտաճանաչ: Թատրոնը պահանջում է լիարժեք նվիրում: Թատրոնի ռեժիմը ծանր է, երբեք չէր տրտնջում, չէր հոգնում: Զայրանում էր, երբ ուշանում էին փորձերից կամ չէին գալիս»,- ասաց Տ. Ներսիսյանը:

Շատ պատմություններ է հիշում Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ: Պատմեց դրանցից մեկը. «Կորոլկովի «Չորս հարցաքննություն» հեռուստատեսային ներկայացման փորձեր էին ընթանում: Երկուսով էինք միայն այդ ներկայացման մեջ հանդես գալիս: Երբ ամբողջ ներկայացումը պատրաստ էր, մի անգամ էլ պետք է փորձ անեինք: Ներկա էին նաև մարդիկ գեղխորհրդից: Մի տեսարան կար, երբ ես պետք է հարձակվեին նրա վրա ու հրեի: Երիտասարդ էի, շատ ոգևորված էի խաղում: Առոթին նստած էր, այնպես հրեցի, որ  մեջքի վրա ընկավ: Շատ ուժեղ ընկավ, գլուխը կպավ գետնին: Բոլորը շունչները պահած նայում էին: Ես մեռած էի, թաղած չէի, դեմքս կապտել էր, համարյա լացում էի: Վարդուհի Վարդերեսյանը մի պահ գլուխը թափ տվեց: Ջուր տվեցինք: Անընդհատ ասում էի՝ ինչ արեցի տիկին Վարդուհի, ներեցեք: Նա նայեց ինձ, տեսավ իմ կապույտ դեմքը ու սկսեց ինձ հանգստացնել, թե բան չի եղել, մի անհանգստացի: Ես հասկանում էի, որ ահնար էր այդ պահին գլուխը չցավեր, բայց նա տեսավ, թե ինչքան է իմ վրա ազդել ու սկսեց ինձ հանգստացնել: Հրաշալի հատկություններ ուներ»:

Նաև նեղացկոտ է եղել. «Ընդվզումներ կային իր մեջ, բողոքներ: Ինձանից էլ էր նեղանում: Բայց հետո գալիս ու հաշտվում էր: Ես երիտասարդ էի, ես պետք է գնայի հաշտվելու, բայց նա էր գալիս: Բարդույթներ չուներ»:

Տիգրան Ներսիսյանի մասնակցությամբ վերջին ներկայացումը, որ դիտել է Վարդուհի Վարդերեսյանը, եղել է Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ»-ը (2014 թ.). «Վատառողջ էր, չկարողացավ ներկա լինել պրեմիերային: Հեռախոսով անընդհատ խոսում էինք, ասում էր՝ հենց լավ զգամ, գալում եմ անպայման դիտելու ներկայացումը: Մի օր զանգեց և ասաց, որ արդեն լավ է զգում իրեն, ուզում է գալ: Եկավ և երեք ժամ դիտեց: Վերջում շնորհավորեց: Նրա ամեն մի բառ  ոգևորող էին»:

«Համոզված եմ, որ որ իր աստղը միշտ ուղեցույց կլինի մեզ երկնքում»,- ասաց Տիգրան Ներսիսյանը:

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանը մահացել է նոյեմբերի 24-ին:Հոգեհանգիստը այսօր է՝  Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին, 12:00-14:00-ն, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:

Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի Ֆոքշան քաղաքում, այնուհետև, ապրել Բուխարեստում: 1946 թվականին Վ. Վարդերեսյանը հայրենադարձվել է և նույն թվականին ընդունվել Գյումրու Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի ստուդիան: 1947 թվականին աշխատանքի է անցել նույն թատրոնում: Առաջին դերակատարումներն իսկ մեծ ճանաչում բերեցին երիտասարդ դերասանուհուն և թատրոնը լցվեց նոր երկրպագուներով` ուղեկցելով նրան մինչև կյանքի վերջ: Մարգարիտ «Պատվի համար», Դեզդեմոնա «Օթելլո», Լարիսա «Անօժիտը» և այլ նշանավոր դերերը ճանապարհ հարթեցին դեպի Մայր թատրոն:

Մեկը մյուսից փայլուն դերակատարումներն ապացուցեցին, որ Վարդուհի Վարդերեսյանի համար անհնարին ոչինչ չկար. օժտված ձայնային հրաշալի տվյալներով, չափազանց պլաստիկ, ճկուն մարմնով, ու խորախորհուրդ աչքերով, դերասանուհին կարող էր մարմնավորել ցանկացած դեր:Բավական է հիշել Ջոնիի կերպարը` Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» թատերախաղում, որը մարմնավորեց շուրջ 17 տարի:



Հարուստ ու բազմազան են բեմերում, հեռուստաթատրոնում և կինոյում հայ բեմի Մեծ դերասանուհու կերտած հարյուրավոր դրամատիկական, հերոսական, կոմիկական կերպարները: Նրա կերտած դերերից են՝ Մարգարիտ «Պատվի համար», Մարիամ «Մոր սիրտը», Թագուհին «Կարինե» երաժշտական ֆիլմում, Մարգո «Վերջին մեխակներ», թագուհի «Ջոն արքա», Նուարդ «Արա Գեղեցիկ», Էլիզաբեթ «Սալեմի վհուկները», Նաստասյա Ֆիլիպովնա «Ապուշը», Անույշ «Պաղդասար աղբար», Ելենա Սերգեևնա «Սիրելի Ելենա Սերգեևնա», Արուս «Հարսնացուն հյուսիսից», Յոթծովիմերան «Հացավան», Մարքրիտ «Խաթաբալա», Մարիամ իշխանուհի «Հին աստվածներ», Ռանևսկայա «Բալենու այգին», Շնորհիկ «Ախացելը», Քլերի Ցախանասյան «Ծեր տիկնոջ այցը» և այլն:


 

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}