Քաղաքական 16:24 27/11/2015

Ռուսաստանը մերկացնում է Թուրքիայի և ԻԼԻՊ-ի միջև նավթային եղբայրությունը

Թուրքիայի կողմից ռուսական Су-24-ի խոցումից հետո  ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը Թուրքիային ուղղակիորեն  մեղադրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթ գնելու և նրանց հետ միևնույն ճակատում գտնվելու մեջ: Ավելին՝ նախօրեին Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում  Պուտինը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես իրենց օդաչուների արված լուսանկարներից երևում է հարյուրավոր նավթով բեռնված մեքենաներ, որոնք ամեն օր անցնում են Սիրիայից Թուրքիա և բեռնաթափված վերադառնում: Պուտինի խոսքով՝  երկքնից այդ մեքենաները նման են նավթամուղի և այդ նավթը այնքան խոշորամասշտաբ է, որ խոսքը  արդյուբերական ծավալի մասին է:  Ի պատասխան Պուտինի մեղադրանքին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակային պահանջել է  ապացույցներ ներկայացնել՝ հավելելով, որ ԻԼԻՊ-ի նավթի իրական գնորդը  Ասադի ռեժիմն է:

Այն, որ ԻՊ-ը Սիրիայի և Իրաքի տարածքում վերահսկում է մեկ տասնյակից ավելի խոշոր  նավթահորերի և նավթի վաճառքից ստացված միջոցներն են  ֆինանսավորման հիմնական  աղբյուրը, գաղտնիք չէ ոչ մեկի համար և դրա մասին արդեն ամիսներ շարունակ բարձրաձայնվում է: Ընդ որում, տարբեր գնահատականներով,  նավթից ստացված օրական եկամուտը կազմում է 1.5-2 մլն դոլար, ինչը թույլ է տվել ԻԼԻՊ-ին դառնալ ամենալուրջ ֆինանսական ռեսուրսների տիրապետող ահաբեկչական խմբավորումը: Պետք է նշել, որ նավթի միջազգային գներից  20%-ով ավելի էժան վաճառելը  նավթի գնանկմանը նպաստող գործոններից է: Սակայն ԻԼԻՊ-ի նավթի գնորդների վերաբերյալ մինչև այժմ չկա հստակություն: Որպես իրացման շուկաներ մատնացույց է արվում Թուրքիայի, Իրաքի, Հորդանանի, Սիրիայի սև շուկաները: Թեման նման հնչեղություն չէր ստացել թերևս այն պատճառով, որ ոչ մի պետություն օրինակ Թուրքիային կամ Հորդանանին չէր մեղադրել  ԻՊ-ից նավթ գնելու կամ գոնե վաճառքը չխոչընդոտելու մեջ: Պուտինի բաց մեղադրանքը Թուրքիային խախտեց այդ լռությունը և ԻՊ-ի նավթի վաճառքի աշխարհագրության թեման  ստացավ մեծ ակտուալություն: Ավելին՝ Թուրքիայի կողմից նավթի գնելու վերաբերյալ սկսում են հրապարակվել  իրեղեն ապացույցներ:

Շրջանառվող տեսակետների համաձայն՝  Թուրքիան ոչ միայն ԻԼԻՊ-ի էժան նավի գնորդն է, այլև այդ ստվերային  գործարքի գլխին կանգնած է նախագահ Էրդողանի ավագ որդին Բիլալ Էրդողանը: Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում է  դեռ 2013թ-ին ԻԼԻՊ-ի այժմյան ղեկավար կազմի հետ Բիլալի լուսանկարը: Համաձայն շրջանառվող լուրերի՝ Բիլալը  համակարգում է նավթային տանկերների անցումը  Սիրիայից Թուրքիայի տարածք: Հասանելի են նաև սիրիական բանակի կողմից արված լուսանկարները, որտեղ երևում է նավթով բեռնված  տանկերները թուրք-սիրիական սահմանամերձ շրջանում:

Հասկանալի է, որ այս օրերին ռուսական մամուլը հեղեղած  Էրդողանի ընտանիքի և ԻԼԻՊ միջը կապերին վերաբերող նյութերը ունեն քարոզչական բնույթ, սակայն Էրդողանի որդու և ԻԼԻՊ խմբավորման հարաբերությունների մասին  ոչ մեկ անգամ անդրադարձել են նաև արևմտյան լրատվամիջոցներ ընդ որում ինքնաթիռի դեպքից շատ ավելի վաղ:

Որոշ աղբյուրների համաձայն՝ ի պատասխան  G20 գագաթնաժողովի ժամանակ Պուտինի բերած ապացույցների՝  ամերիկյան կողմը իր  հերթին ապացույցներ է ներկայացրել Ասադի ուժերի՝ որպես նավթի գնորդ հանդիսանալու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Ասադի կողմից ԻԼԻՊ-ից նավթ ձեռք բերելու հետ կապված վարկածին, ապա այն լիովին հավանական տարբերակ է, հաշվի առնելով որ Ասադի կառավարական ուժերը գտնվում են պատերազմի մեջ և կարիք ունեն էժան նավթամթերքի և ԻԼԻՊ-ից նավթը  միջնորդների միջոցով ձեռք բերելը միանգամայն հնարավոր տարբերակ է:

Անշուշտ լիովին տրամաբանական է, որ եթե Թուրքիան նախագահի ընտանիքի մակարդակով ներքաշված է «Իսլամական պետության» հետ նավթի առքուվաճառքի գործարքներում, ապա ՌԴ ռազմաօդային ուժերի կողմից ԻԼԻՊ-ի դեմ ավիահարվածները չէին կարող Անկարայում ցասման պատճառ չդառալ: Ընդ որում ինքնաթիռի խոցմանը նախորդող 5 օրերի ընթացքում ռուսական օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետության» մոտ 1000 նավթով բեռնավորված տանկերներ:

Ի դեպ Էրդողանի ընտանիքի և ԻՊ-ի հարաբերությունների մասին կան նաև փաստեր այն, որ նախագահի դուստր Սումայե Էրդողանը անձամբ  գլխավորում է Թուրքիայի տարածքում գործող ԻԼԻՊ-ի վիրավոր զինյալներին օգնություն ցուցաբերող բուժհաստատությունը: Որպեսզի այն չդիտարկվի, որպես ռուսական քարոզչության հերթական դրսևորում, օրինակ՝ այս մասին գրել է IBtimes հեղինակավոր  պարբերականը դեռ այս տարվա հունիս ամսին:

Ամփոփելով նշենք, որ Էրդողանի այն հայտարարությունը, որ Ասադի կառավարությունը նավթ է գնում  ԻԼԻՊ-ից կարող է իրականություն լինել, սակայն այն ոչ մի կերպ չի նվազեցնում և չեզոքացնում իր ընտանիքի դերը և նավթային բիզնես կապերը ահաբեկչական խմբավորման հետ: Կախված ռուս-թուրքական հակադրության խորացումից լիովին հավանական է, որ ռուսական կողմը կարող է ներկայացնել նոր  իրեղեն ապացույցներ՝ փորձելով հիմնավորել  Պուտինի այն հայտարարությունը, որը Թուրքիան մարտնչում է «Իսլամական պետության» հետ նույն ճակատում: 

Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}