Երիտասարդ հայ երաժիշտները իրենց երախտագիտությունն են հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին
Երիտասարդ հայ երաժիշտներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշման համար՝ մասնակցելով Պապին նվիրված «Dedication to the Pope Francis. Panis Angelicus» անունը կրող տեսահոլովակի նկարահանման գործընթացին: Այս մասին հայտնում է «Новости-Армения» պորտալը:
Աղբյուրի փոխանցմամբ, տեսահոլովակը հեղինակել է Վրաստանի կաթոլիկ երիտասարդությունը՝ ստանալով Կովկասում կաթոլիկ եկեղեցու վարչակազմի փոխանորդ Եպիսկոպոս Ջուզեպպե Պազոտտոյի օրհնությունը:
Նախագծի կազմակերպիչ և հեղինակ, մենակատար Վիկտորիա Մասկոևայի խոսքով, տեսահոլովակը նկարահանելու գաղափարը ծնվել է Պապի հետ ծանոթանալուց անմիջապես հետո: Մասկոևան նշել է որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհում իրական քրիստոնեական արժեքների ամենուժեղ պաշտպաններից մեկն է:
Չնայած նրան, որ տեսահոլովակում նկարահանվել են տարբեր ազգությունների երաժիշտներ (հայեր, վրացիներ, ռուսներ) կատարողների մեծամասնությունը, այդուամենայնիվ, հայեր են: Իրենց արվեստով երիտասարդ երաժիշտները ցանկացել են իրենց երախտագիտությունը հայտնել Ֆրանցիսկոս Պապին Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշման համար:
«Creative Georgia News» լրատվական ռեսուրսի ֆինանսական աջակցությամբ թողարկվել է նաև «Dedication to the Pope Francis. Panis Angelicus» անվամբ ձայնասկավառակ, որը փոխանցվել է մի քանի կարդինալների և կներկայացվի Ֆրանցիսկոս Պապին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը