Զինված խմբի բացահայտումը մարդկանց մոտ հոգեբանորեն երկակի ազդեցություն թողեց. մասնագետ
Ցանկացած դեպք, իրավիճակ, որը սուբյեկտիվորեն և օբյեկտիվորեն վտանգ է առաջացնում, հարվածի տակ է դնում հոգեբանական անվտանգությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հոգեբանական գիտությունների թեկնածու,ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Սոնա Հարությունյանը:
Նրա խոսերով հոգեբանական անվտանգությունը կախված է նաև տեղեկատվական գործոնից և այստեղ շատ մեծ է զանգվածային լրատվամիջոցների դերը:
Անդրադառնալով օրերս Հայաստանում զինված խմբի բացահայտման դեպքին՝ հոգեբանը նշեց, որ հոգեբանական առումով մեկնաբանությունների տեսանկյունից երկրակի մոտեցում կա. «Մի կողմից ԱԱԾ-ն կարողացավ ժամանակին կանխել դեպքի զարգացումը, ինչի արդյունքում հասարակության մոտ կարող է ձևավորվել պաշտպանվածության զգացողություն, մյուս կողմից էլ մարդկանց մոտ այն սպասվելիք անհայտության հետ կապված բացասական ազդեցություն ունեցան»:
Նա նկատեց, որ այս դեպքի հետ կապված մարդկանց մոտ մեկնաբանությունները երկակի էին, թե հեգանական և թե խուճապային:
Մասնագետն այստեղ շատ կարևորեց ինֆորմացիայի ներկայացման ձևը, որը ազդում է վարքի մոդելավորման վրա:
«Հետազոտություններով անգամ ներկայացված է, որ ահաբեկչությունների հաճախակի լուսաբանումը կարող է անգամ առաջ բերել հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ»,-նշեց Ս. Հարությունյանը:
Նա խորդուրդ տվեց լրատվամիջոցներին մատուցել այն տեղեկատվությունը, որը ճշգրտված է և ամբողջական, ինչն էլ մարդկանց կօգնի զգուշացված լինել և հոգեբանական պատրասվածություն ունենալ:
Հոգեբանական անվտանգության մասին առավել մանրամասն քիչ անց՝ տեսանյութում: