Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքի լրջության աստիճանը դեռևս հայտնի չէ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը վնասել է ազդրի քառագլուխ մկանը: Վնասվածքի լրջության աստիճանը, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, հայտնի կդառնա արդեն Հայաստանում՝ բուժզննումից հետո:
Հիշեցնենք, որ Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությունում Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ վնասել է ոտքը, ինչը խանգարել է հայ մարզիկին՝ շարունակելու պայքարը: Նա երկամարտի 433 կգ արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը