Դիվերսիայի հետևանքով Փարիզի և Բրյուսելի միջև գնացքների ընթացքը կասեցել է
Փարիզի և Բրյուսելի միջև գնացքների ընթացքն ընդհատվել է դիվերսիայի հետևանքով: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը: Երկաթուղային Infrabel ցանցի մենեջերն ասել է, որ Բրյուսել-Լիլ արագընթաց երկաթուղագծի մալուխները մի քանի հատվածում այրվել էին՝ գիծը շարքից հանելու նպատակով:
Նա ասել է, որ նախ կարծել են, թե անհայտ մարդիկ մալուխների գողություն են իրականացրել, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ դիտավորյալ է արվել՝ ազդանշանը խափանելու նպատակով:
Ոստիկանությունը միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսել:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները