Տարոն Մարգարյան. Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չեն
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ բավարար է գնահատել:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքապետը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել խիստ և հետևողական:
«Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չեն: Անհրաժեշտ է շարունակել խիստ հսկողությունը: Հատկապես վերջին շրջանում կրկին նկատելի է այդ երևույթի աշխուժացում, ինչն անթույլատրելի է: Ըստ այդմ ուժեղացրեք հսկողությունը հատկապես բակային տարածքներում, կամարանցումներում և շքամուտքերում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը