Ռայկարդը հրաժարվել է «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը հրաժարվել է գլխավորել «Վալենսիան»: Այս մասին հայտնում է sport.es-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացի մասնագետն իսպանական ակումբի համար առաջնահերթ տարբերակ էր, սակայն նա պատասխանել է մերժումով:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Սևիլիայից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո Նունու Էշպիրիտու Սանթուն հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից: 13-րդ տուրից հետո «Վալենսիան» Պրիմերայում 19 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: