ԶԼՄ-ներ. Ռուսաստանը Սիրիայում երկրորդ բազան է պատրաստում
Ռուսաստանը Սիրիայում երկրորդ ռազմաբազայի համար ուժեր է կենտրոնացնում: Այս մասին քուվեյթական Al-Rai թերթի հրապարակման վրա հղումով՝ գրում է «Լենտա.ռու»-ն:
Ինչպես հաղորդվում է, ռուսական ռազմական ռեսուրսների կենտրոնացումը տեղի է ունենում Հոմս քաղաքից հարավ-արևելյան ուղղությամբ 35 կմ հեռավորության վրա գտնվող Շայրաթ օդանավակայանում: Արդյունքում ռուսական ռազմական ինքնաթիռների քանակությունը Սիրիայում կարող է հասնել 100-ի:
Քուվեյթական պարբերականի հաղորդմամբ՝ Շայրաթի բազան ունի 45 ամուր ավիացիոն անգարներ, որոնք պաշտպանում են ինթնաթիռները կրակոցներից: Նշվում է, որ օդանավակայանը ունի երեք կմ երկարությամբ թռիչքուղի, ինչը թույլ է տալիս ընդունել ցանկացած տիպի ինքնաթիռ: Ըստ տեղեկությունների, այդ տարածքում տեղակայվելու են նաև ավիացիոն հարվածները թիկունքից պաշտպանող և տեխնիկական աջակցություն ցուցաբերով ուժեր:
Ինչպես նշվում է, ռուսական ռազմական գերատեսչության աղբյուրները հայտնել են, որ նոր բազան անհրաժեշտ է Սիրիայի հարավում և արևելքում գործողություններ իրականացնելու համար՝ մասնավորապես խոսքը վերաբերում է Պալմիրայի շրջանի և այնուհետև դեպի արևելք Դեր Զորի կողմեր շարժվելուն:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություններ են հաղորդել նաև Իսրայելի հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները: Կայքը տեղեկացնում է, որ նոր ռազմական բազա կազմավորելու մասին կարող են վկայել նաև «Flightradar 24» կայքի քարտեզին նկատվող Սիրիայի այդ տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների ինտենսիվ թռիչքները:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ