«Բարսելոնը» կարող է վաճառել Մեսսիի ու Նեյմարի տրանսֆերնե՞րը
Բրիտանական «Daily Mail»-ը նշում է, որ «Բարսելոնում» ստեղծված ֆինանսական վիճակն ակումբի ղեկավարությանը կարող է ստիպել՝ վաճառելու հարձակվողներ Լիոնել Մեսսիի ու Նեյմարի տրանսֆերները:
Ինչպես իր հոդվածում գրել է «Daily Mail»-ի լրագրող Փիթ Ջոնսոնը, Մեսսին ու Նեյմարը կարող են հայտնվել ֆինանսապես ավելի կայուն ակումբներում՝ «Մանչեսթեր Սիթիում» ու «Մանչեսթեր Յունայթեդում»: «Բարսելոնը» խնդիրներ ունի՝ կապված աշխատավարձերի վճարման հետ: Ակումբի եկամուտների 73 տոկոսը, որպես աշխատավարձ, վճարվում է խաղացողներին, մարզիչներին ու անձնակազմին: Դա ավելի բարձր է, քան այն թվերը, որոնք ներկայացված են ակումբի ռազմավարության մեջ: Եթե «Բարսելոնը» վաճառի իր առաջատար խաղացողներին, աշխատավարձի ծանրությունը զգալիորեն թեթևացնելու հնարավորություն կունենա, ինչպես նաև լուրջ գումար կվաստակի նրանց տրանսֆերների վաճառքից:
Հաղորդվում է նաև, որ կատալոնցիները շատ են կորցրել ֆուտբոլիստների՝ նվաճումների համար մեծ չափերի հասնող պարգևավճարների վճարումից, մասնավորապես՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի դիմաց: Եթե թիմն այս մրցաշրջանում նույնպես հաղթի եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում, ակումբն ստիպված կլինի կրկին վճարումներ կատարել:
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարում է, որ ակումբը մտադիր չէ վաճառել իր առաջատարների տրանսֆերները: Սակայն այսօր տեղեկատվություն է տարածվել, որ կատալոնյան ակումբը պլանավորում է վաճառել «Նոու Կամպ» մարզադաշտի անվան իրավունքը: «Բարսելոնն» ուզում է նաև վերանայել նաև «Qatar Airways»-ի ու «Nike»-ի հետ կնքած հովանավորչական պայմանագրերը՝ ֆինանսական ավելի մեծ միջոցներ ստանալու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան