Դունգա. «Տիագու Սիլվան Բրազիլիայի հավաքական վերադառնալու հնարավորություն ունի»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան շեշտել է, որ ՊՍԺ-ի պաշտպան Տիագու Սիլվան ազգային թիմ վերադառնալու հնարավորություն ունի: Նա բրազիլացիների ավագն էր «ԱԱ-2014»-ում, սակայն Սկոլարիին փոխարինած Դունգան ավագի թևկապը հանձնեց Նեյմարին, ինչպես նաև ֆուտբոլիստին չի հրավիրել թիմի վերջին հանդիպումներին:
«Մենք հետևում ենք Տիագու Սիլվային,- Դունգայի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Փորձառու և երիտասարդ խաղացողներից ձևավորված թիմ ենք ստեղծել: Հիմա մտածում ենք «ԱԱ-2018»-ի ընտրական փուլի մասին: Եթե մամուլի քարտուղարն սկսի ինձ զանգահարել այն ամենի համար, ինչ գրվում է մամուլում, դա արդյունավետ չի լինի: Ես չեմ պատրաստվում ենթարկվել ճնշմանը, բայց Տիագու Սիլվան հավաքական վերադառնալու հնարավորություն ունի»: