Լուիս Էնրիկեն մտադիր է համալրել կազմը նոր խաղացողներով
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում թիմի կազմը համալրել նոր ֆուտբոլիստներով: Նա շեշտել է, որ միշտ նոր խաղացողների հրավիրման կողմնակից է:
«Երբ բացվում է տրանսֆերային պատուհանը, միշտ ցանկանում եմ հրավիրել նոր ֆուտբոլիստների: Իսկ այնուհետև խոսքն արդեն գործարքի նրբությունների, գնի ու պայմանների մասին է: Սակայն այդ մասին մենք հրապարակավ չենք հայտարարի»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է «Sport»-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լուիս Էնրիկեն շատ է հետաքրքրված «Սելտայի» հարձակվող Նոլիտոյի ծառայություններով: