ՖԻՖԱ-ն կհետևի Ռուսաստանում թուրք ֆուտբոլիստների աշխատանքի սահմանափակմանը
ՖԻՖԱ-ն կհետևի Ռուսաստանում Թուրքիայի ֆուտբոլիստների աշխատանքի սահմանափակման գործում հնարավոր խախտումներին: Այս մասին տեղեկացնում է «Ռ-Սպորտը»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է թուրքական քաղաքացիություն ունեցող անձանց հետ աշխատել՝ սկսած 2016 թ. հունվարից՝ կապված երկրների միջև փոխհարաբերությունների վատթարացման հետ: Միևնույն ժամանակ ՌԴ սպորտի նախարար, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն վստահեցրել է, որ պատժամիջոցները չեն վերաբերվում թուրք մարզիկներին, ովքեր արդեն պայմանագրեր ունեն ռուսաստանյան ակումբների հետ:
ՖԻՖԱ-ն շեշտել է, որ ֆեդերացիայի կանոնադրության խախտման դեպքում պոտենցիալ բոլոր հարցերը կքննարկվեն անհատական կարգով: