Դիեգո Լոպես. «Կասիլյասի հրաժեշտն այնպիսին էր, ինչպիսին երկրպագուներն էին ուզում»
Մադրիդյան «Ռեալի» նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով այժմ հանդես է գալիս «Միլանում», կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ «Արքայական ակումբից» հեռանալու մասին: Շատերը կարծում են, որ Կասիլյասը, ով ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվեց «Պորտու», արժանի էր այլ վերաբերմունքի: Անցած մրցաշրջանում նրան, ի դեպ, մեկ անգամ չեն սուլել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
«Իկերի հրաժեշտն այնպիսին էր, ինչպիսին երկրպագուներն էին ուզում այդ պահին: Եվ եթե Կասիլյասն այդպես է հեռացել, հնարավոր է, որ ինքն էր ցանկանում նման կերպ գնալ: Ակումբն իր կարևոր խաղացողներին միշտ հարգանքով է վերաբերվել: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես պետք է բաժանվի ակումբից»,- Լոպեսի խոսքերը մեջբերել է «Marca»-ն: