Սինիշա Միխայլովիչ. «Հոնդան իրեն դրսևորելու հնարավորություն ստացավ, սակայն նրա խաղը չստացվեց»
«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը «Կրոտոնեի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության հանդիպումից (3:1՝ ա.ժ.) հետո հայտարարել է, որ Կայսուկե Հոնդան չի կարողացել իրեն լավագույնս դրսևորել այդ խաղում: Ճապոնացին մասնակցել է ողջ հանդիպմանը:
«Անհրաժեշտության դեպքում ես նրան խաղադաշտ եմ մտցնում,- Միխայլովիչի խոսքերը մեջբերել է TMW-ն:- «Կրոտոնեի» հետ հանդիպումը հարմար առիթ էր՝ դրսևորվելու համար: Սակայն ճապոնացու խաղը չստացվեց: Հասկանում եմ, որ դա հեշտ չէ: Սակայն ես ուզում էի բոլորին էլ դրսևորվելու հնարավորություն տալ»: