«Mirror». Քրիշտիանու Ռոնալդուի մայրն ուզում է, որ որդին վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»
Մանկունիանցիների համար միջոց է հայտնվել՝ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին թիմ վերադարձնելու համար:
Դոլորես Ավեյրու Ռոնալդուն կարծում է, որ Մանչեսթերն իդեալական վայր է Քրիշտիանուի ու նրա հնգամյա որդու բնակության համար: «Ռեալի» ֆուտբոլիստի մոր խոսքերով՝ տեղափոխությունը ՊՍԺ, որը նույնպես հետաքրքրվում է պորտուգալացու ծառայություններով, անհնար է Փարիզում անվտանգության առումով ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Աղբյուրը նշում է նաև, որ մոր կարծիքը միշտ կարևոր է եղել Ռոնալդուի համար: