Վիդալ. «Բենիտեսն այնպես է գլխավորում «Ռեալը», կարծես դա «Խետաֆեն» է»
Իսպանական մի շարք թիմերի նախկին գլխավոր մարզիչ Դավիդ Վիդալը քննադատել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: 65-ամյա մասնագետի խոսքերով՝ Բենիտեսը չափից ավելի մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանությանը:
«Բենիտեսն իմ ընկերն է, և ես պատրաստ եմ մինչև մահ պաշտպանել նրան, սակայն նա պետք է հասկանա, որ այնպես է գլխավորում «Ռեալը», կարծես դա «Խետաֆեն» է: Երբ թիմը խաղում է պաշտպանությունից, մարզիչը նույնպես ստիպված է պաշտպանվել: Երբ խաղում ես այնպես, ինչպես «Բարսելոնը», կարող ես շնորհավորել Էնրիկեին: Ասում են՝ պաշտպանությունը պետք է կազմակերպված լինի, հարձակումը՝ իմպրովիզացիոն, սակայն դա այդպես չէ: Բենիտեսն աշխարհում լավագույն կազմն ունի ու պետք է ավելի լավ աշխատի»,- նշել է Վիդալը: