Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայանա երկու մարմնամարզիկով
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը (բազմամարտ) և 2015 թ. համաշխարհային Ունիվերսիադայի հաղթող Արթուր Թովմասյանը (օղակներ) կմասնակցեն Միխայիլ Վորոնինի գավաթի 22-րդ խաղարկությանը:
Հայ մարզիկների հետ մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարզիչ Սոս Սարգսյանը: Հակոբ Սերոբյանն ընդգրկված է մրցավարների կազմում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մոսկվայի Օլիմպիական ավանում դեկտեմբերի 14-16-ը կայանալիք Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը կմասնակցեն 30 երկրի 140 մարզիկ:
Հավաքականը Մոսկվա կմեկնի դեկտեմբերի 13-ին: