ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային ռմբակոծել ԻԼԻՊ-ը, այլ ոչ թե քրդերին
Ամերիկայի Միացյալ Նահանգները հույս ունեն, որ Թուրքիան ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ մղվող պայքարում: Այս մասին «Deutsche Welle»-ի հաղորդմամբ, երեկ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավար Էշտոն Քարթերը:
Նախարարի խոսքով` առավել ակտիվ մասնակցությունը վերաբերում է ավիահարվածներին, թուրք-սիրիական սահմանի երկայնքով անվտանգության պահպանմանը և այն հանցավոր խմբերի դեմ պայքարին, որոնք ներթափանցում են Թուրքիայի տարածք:
Քարթերը նաև ընդգծել է, որ Թուրքիան ավիահարվածների մեծ մասը Սիրիայի տարածքում հասցնում է ոչ թե Իսլամական պետության գրոհայինների, այլ «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) դիրքերին: