Արմեն Մարտիրոսյան. Ավելի հետաքրքիր զարգացումներ են լինելու
«Օր օրի ավելի ենք մեծացնելու քաղաքացիական անհնազանդության ծավալները: Ուզենք, թե չուզենք, մենք երկրում փոփոխություն ստանալու ենք»,-Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Ժառանգություն« կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա կարծիք հայտնեց, որ հետագայում ավելի հետաքրքիր զարգացումներ են լինելու, իսկ հավաքվածներն այդ զարգացումների մասնակիցներն են դառնալու:
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ընդդիմությունը միասնական չէ, վաղը ևս մեկ անգամ կհազմովեն, որ միասնական է: Հայտարարել ենք, որ ցանկացած քայլ փոխադարձ քննարկումից հետո ենք անում: «Ոչ»-ի մեր գործընկերների վաղվա հանրահավաքը ևս դա ցույց կտա»,-ասաց նա:
Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ իրենց ակտիվ պայքարի արդյունքում ոստիկանների մեծ մասն անցնելու են իրենց կողմը. «Իրենք հոգեպես արդեն մեր կողքն են, ֆիզիկապես են գալու: Դրա համար մեզ պետք է միասնական ակտիվ պայքար: Ոստիկաններից որևէ վախ չունենաք, մեր քաղաքացիներն են, մեր եղբայրներն են, նույնիսկ քույրիկներ կան այնտեղ»: