Անկարան համաձայնել է Վաշինգտոնի առաջարկին` փակել թուրք-սիրիական սահմանը
ԱՄՆ-ի ճնշման ներքո Թուրքիան համաձայնել է ամբողջությամբ փակել Սիրիայի հետ սահմանը: Դա իրականացվելու է սահմանով նավթի անօրինական տեղափոխման, ինչպես նաև երկու ուղղություններով զինյալների տեղաշարժի կանխարգելման համար: Ռուսական «Վեստի.ռու» պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թուրքիան հետաքրքրված է դրա դադարեցմամբ:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով` մնում է փակել սահմանի 98 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ընդ որում` Վաշինգտոնն ընդգծումէ , որ Անկարայի հետ առկա է ամբողջական փախհամաձայնություն, թե ինչ պետք է անել սահմանի ամբողջական փակման համար: Քերին ընդգծել է, որ Էրդողանը պատրաստ է իրականացնել դա:
Քերին նաև նշել է, որ ամերիկացի զինվորականները պատրաստ են աջակցել իրենց թուրք գործընկերներին, որպեսզի միասնական ջանքերով կարողանան ապահովել այդ տարածքների անվտանգությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան