Ասադ. ԻԼԻՊ-ի սպառազինության ապահովումը Թուրքիայի տարածքով է
Ռուսական «Су-24» ռմբակոծիչի հետ կատարված միջադեպը դժվար թե փոխի ուժերի հարաբերակցությունը Սիրիայի ջիհադիստների դեմ մղվող պայքարում, իսկ ռուսական մասնակցությունը այդ գործընթացում միայն մեծանալու է: Այս մասին «Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
«Ահաբեկչության դեմ պատերազմը շարունակվում է: Ռուսական մասնակցությունն ու աջակցությունը միայն ուժեղանալու է: Չեմ կարծում, որ այստեղ ետդարձի ճանապարհ կա»,- հայտարարել է Ասադը չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Սիրիայի նախագահի խոսքով` արևմտյան երկրների կոալիցիայի գործողությունները «Իսլամական պետության» դեմ միայն ակտիվացրել են գրոհայիններին: Ըստ Ասադի` եթե Արևմուտքն իսկապես ցանկանում է պայքարել ահաբեկչության դեմ, ապա նախ և առաջ պետք է կանգնեցնի ահաբեկիչներին զինամթերքի ու սպառազինության ապահովումն ու ֆինանսավորումը:
Բաշար Ասադն ընդգծել է, որ այդ մատակարարումները հիմնականում տեղի են ունենում Թուրքիայի տարածքով` Սաուդիան Արաբիայի և Քաթարի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան