Քաղաքական 16:34 02/12/2015 Հայաստան

Դավիթ Հարությունյան. Փոփոխությունները կնպաստեն պառլամենտարիզմի զարգացմանը



«Իրականում Սահմանադրությունը բարդ իրավական փաստաթուղթ է: Պատշաճ վերլուծությունը պահանջում է խորը մասնագիտական գիտելիքներ: Թերևս դրանով է պայմանավորված, որ այն ոչ թե մենք ենք մշակում, այլ այս նախագիծը բազմիցս ենթարկվել է փորձաքննության` Վենետիկի հանձնաժողովում, գերմանացի, իտալացի սահմանադրագետների կողմից: Թերևս դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ երկրներ չեն նախատեսում սահմանադրության ընդունում հանրաքվեով, այլ ենթադրում են, որ այն պետք է քննարկվի ավելի նեղ շրջանակում` օրինակ ԱԺ-ում, խորհրդարաններում, սակայն միշտ սահմանելով ավելի բարձր անցողիկ շեմ, քան սովորական, պարզ մեծամասնություն: Դրանով է պայմանավորված մեր այն առաջարկությունը, որ մի շարք հոդվածներ հնարավոր է փոխել ԱԺ-ի կողմից»,-Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին`«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով այլ հարցին, թե այս պարագայում ճիշտ չէ՞ր լինի հանրաքվեի դնել մեկ կամ մի քանի կոնկրետ հարց,  Դ. Հարությունյանը շեշտել  է, որ այս դեպքում դա կլիներ ոչ թե հանրաքվե, այլ հանրային հարցում:

«Դա չի կոչվի հանրաքվե: Դա կլինի հանրային հարցում, որոշ դեպքերում` պլեբեսցիդ, դա երբևէ հնարավորություն չի ընձեռի ընդունել իրավական ուժ ունեցող փաստաթուղթ: Եվ երկրորդ`Սահմանադրությունը ամբողջական փաստաթուղթ է, այս փաթեթը` ևս:  Փորձեք հանել որոշակի տարրեր և մնացածը կդառնան ոչ միայն անիմաստ, այլև վտանգավոր: Այսինքն` այս փաստաթուղթը պետք է դիտարկել հենց իր բոլոր կարգավորումներով հանդերձ»,- ասել է Դ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ընդունվելիք նախագծի` ապագայում փոփոխելու հնարավորություններին`ապա, ըստ Դ. Հարությունյանի, այս առումով նախագծում առկա են կարգավորումների երեք խումբ:

«Կարգավորումների մի խումբը անփոփոխելի են: Մինչև նոր սահմանադրություն չլինի, որևէ փոփոխություն այդ հոդվածներում լինել չի կարող: Երկրորդ խումբը դրանք ամենաարմատական հարցերն են, որոնք երկրի ժողվրդավարության հենքն են` իշխանությունների տարանջատման, և ամենակարևորը` հակակշիռներն ու զսպումները: Այս փոփոխությունները կարող են ընդունվել միմիայն հանրաքվեի միջոցով: Եվ վերջապես, հարցերի երրորդ խումբը կարող է փոփոխվել ԱԺ-ի կողմից: Սա է այս նախագծի կարգավորումը»,-  շեշտել է Դ. Հարությունյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը կիսում է այն կարծիքը, որ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն Հայաստանում պառլամենտարիզմի զարգացմանը:

«Խոհրդարանական կառավարում նշանակում է հենց խորհրդարանական նոր մշակույթ: Ի վերջո խորհրդարանը դառնում է իշխանության բարձագույն մարմինը: Գործադիր իշխանությունը ամբողջովին հաշվետու է խորհրդարանին, ի տարբերություն կիսանախագահական համակարգի, երբ գործադիր իշխանություն մի հատվածը, մասնավորապես ՀՀ նախագահը, ամենևին հաշվետու չէ խորհրդարանին»,- ասել է Դ. Հարությունյանը:

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծով երկրի քաղաքական կյանքում ընդդիմության դերին, Դ. Հարությունյանը նշել է, որ ընդդիմության խնդիրը ոչ թե քննադատելն է, այլ երկրի զարգացման այլ ուղիներ ներկայացնելը:

«Դասական ժողովրդավարական երկրներում քաղաքական կուսակցությունները պայքարում են, որպեսզի հայտվեն խորհրդարանում և շարունակեն իրանց քաղաքական պայքարը: Երբ մոդելը ճիշտ չէ, աղավաղված է, ինչպես օրինակ` Հայաստանում,  կուսակցությունները փորձում են հայտնվել խորհրդարանում, որպեսզի դուրս գան փողոց` փողոցային պայքարի: Սա տարօինակ է: Խորհրդարանն այն հարթակն է, որտեղ պետք է ձևավորվեն կոմպրոմիսներ: Ընդդիմությունը պետք է ստանձնի բացարձակապես այլ դերակատարում:

Ընդդիմության խնդիրը քննադատելը չէ, խնդիրը երկրի զարգացման այլ ուղիներ ներկայացնելն և իշխանության գործունեության վերհսկողությանը մասնակցել է: Այդ իսկ պատճառով, որպեսզի ընդդիմությունը իր այդ առաքելությունը կատարի, պետք է ունենա համապատասխան իրավունքներ: Դրանով է պայմանավորված ընդդիմությսն իրավունքների ավելացումը»,- ասել է Դ. Հարությունյանը:Վերջինս նաև անդրադարձ է կատարել կառավարման կայունության խնդրին:

«Խորհրդանական կառավարման հիմնական թերությունը տարիներ շարունակ նշվում էր այն, որ կառավարությունները կայուն չեն: Հատկապես երբ խոսքը վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին, դժվար է ենթադրել, որ որևէ կուսակցություն ինքնուրույն կկարողանա ունենալ մեծամասնություն խորհրդարանում:Այդ իսկ պատճառով ձևավորվում էին կոալիցիաներ, որոնք շատ հաճախ լինում էին ժամանակավոր: Կա Ֆրանսիայի, Իտալիայի օրինակը, երբ կառավարությունները գոյատևում էին կես տարի: Պարզ է,  որ նման համակարգում երկիրը էապես տուժում էր: Եվ դրա հիմքում դրվել է խորհրդարանական կայուն մեծամասնության ձևավորման մոդելը»,- ասել է Դ. Հարությունյանը:

Ըստ Դ. Հարությունյանի այս խնդրի լուծման համար տարբեր երկրներ որդեգրել են տարաբնույթ մեխանիզմներ:

«Օրինակ Միացյալ Թագավորությունը անցել է մեծամասնական ընտրական համակարգի որը ևս խթանում է, որ խորհրդարանում լինի մեծամասնություն: Կան երկրներ,  որոնք արհեստականորեն բարձրացրել են ընտրական շեմը: Եթե կուսակցությունը չհավաքեց 10 տոկոս ձայն, ապա նա ընդհանրապես չի կարող հավակնել հայտնվել խորհրդարսնում: Կան երկրներ, որոնք մտցրել են բոնուսային համակարգ` առաջին տեղը գրավողը, ենթադրենք, ստանում է 50 լրացուցիչ մանդատ խորհրդարանում: Մենք փորձել ենք ընտրել այս պահին գիտական մշակումներում գոյություն ունեցող ամենաժողվրդավարական ձևը`երբ այդ խոսքի իրավունքը,  թե, ով պետք է ունենա կայուն մեծամասնություն խորհրդարանում, ի վերջո, որոշում է ժողովուրդը, եթե իհարկե առաջին փուլի ընտրությունների արդյունքներով կոալիցիան չձևավորվի»,- ասել է Դ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է հնչող այն պնդումներին, որ հենց այդ ճանապարհով է ՀՀԿ պատրաստվում ձերք բերել մշտական իշխանություն, ապա ըստ Դ. Հարությունյանի, իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը:

«Կայուն խորհրդարանական մեծամասնությունը բացառիկ դետք է, երբ պետք է գնալ երկրորդ փուլի: Յուրաքանչյուր կուսակցությունը որը առաջին փուլում չի կարողացել ստանալ մեծամասնություն, բնականաբար, առաջին հերթին կմտածի կոալիցիայի ձևավորելու մասին: Սա է հիմնական ուղին: Բայց եթե կոալիցիա չի ձևավորվում, եթե կուսակցությունները պառակտված են, մենք իրավունք չունենք հայտնվել Բելգիայի վիճակում, որտեղ վերջին տարիներին եղել են երկարատև ժամանակահատվածներ, երբ, ի վերջո, չի էլ հաջողվել ձևավորել կառավարություն: Մեր վիճակում գտնվող երկրի համար դա կարող է լինել ճակատագրական և այդ տեսանկյունից գտնել ժողովրդավարական մեխանիզմ, որը կապահովի կայուն խորհրդարանական մեծամասնություն գերխնդիրներից մեկն է:

Մենք կարող ենք վերլուծել մեր երկրի բոլոր նախորդ ընտրությունները, բազմաթիվ այլ երկրների օրինակներ և համոզվել, որ գործնականում գրեթե անհնար է, որ որևէ մի կուսակցություն կարողանա առաջին փուլի արդյունքում խորհրդարանում ունենալ մեծամասնություն: Ինչո՞ւ էր դա մինչև հիմա հաջողվում: Որովհետև կար մեծամասնական ընտրական համակարգ»,- նշել է Դ. Հարությունյանը:

«Հենց մեծամասնականի հաշվին էր առաջանում այդ մեծամասնությունը, որովհետև համամասնական ընտրականգով ամենամեծ թիվը, որ ստացել է իշխող կուսակցությունը, դա 40 տոկոսն էր: Ուստի այս անգամ ևս երբ մենք անցում ենք կատարում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դժվար է ենթադրել, որ որևէ կուսակցությունը կկարողանա անմիջապես ունենալ ձայների մեծամասնություն»,- մանրամասնել է նախարարը:

Ըստ Դավիթ Հարությունյանի` ՀՀԿ-ում հստակ գիտակցում են, որ այս մոդելը քաղաքական համակարգում առաջացնում է դիսբալանս:

«Մենք շատ լավ գիտակցում էինք, որ այս մոդելը դիսբալանս է մտցնում և հենց այդ պատճառով կամովին համաձայնվեցինք հրաժարվել մեծամասնական ընտրական համակարգից,- նշել է նախարարը:

Մյուս կողմից, ըստ Դավիթ Հարությունյանի, խորհրադանական համակարգը կարող է լրջագույն խթան հանդիսանալ կուսակցությունների, կայուն կուսակցական համակարգի զարգացման համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:48
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության հրապարակում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությմաբ կայացավ «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,-...
Աղբյուր` Panorama.am
22:26
«Հաղթանակ, ոստիկանը մերն է» վանկարկումներ Երևանի մետրոպալիտենում
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացականչում են. «Հաղթանակ, ոստիկանը մերն...
Աղբյուր` Panorama.am
22:16
Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մատենադարանից` երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք. ՈւՂԻՂ
Մատենադարանի մոտից սկսում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30 նախատեսվում է մեծ հանրահավաք: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:52
Պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների համար
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ...
Աղբյուր` Panorama.am
16:08
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:55
Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:45
Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
Բելգորոդի բարձրահարկ շենքում, որը տուժել է ուկրաինական ԶՈւ հրթիռակոծությունից, փլուզվել է ձեղնահարկի վերջին հատակն ու տանիքը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}