Թուրքիան զենք և գրոհայիններ է մատակարարում ԻՊ-ին. ՌԴ ՊՆ
Վերջին շաբաթում Թուրքիայից Սիրիա է անցել ավելի քան 2 հազար գրոհային, մոտ 120 տոննա ռազմամթերք և շուրջ 250 միավոր ավտոմեքենա՝ տարբեր նպատակների ծառայելու համար: Նման տեղեկատվություն է այսօր հրապարակել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
«Նավթային գործարքներից ստացված ֆինանսական հոսքերը ոչ միայն հարստացնում են Թուրքիայի բարձրագույն ռազմաքաղաքական էլիտային, այլ նաև մեծ չափերով հետ են վերադառնում Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ զենքի, ռազմամթերքի և վարձկան գրոհայինների տեսքով»,- հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը:
Հաղորդվում է, որ հրապարակված տեղեկությունների մասին ավելի մանրամասն պատկեր հանրությանը և ԶԼՄ-ներին կտրամադրվի մյուս շաբաթ:
Ավելի վաղն, ՌԴ ՊՆ ներկայացուցիչները փաստեր էին հրապարակել Թուրքիայի նախագահի ընտանիքի ներգրավվածության մասին ԻՊ-ի նավթային բիզնեսում: Կից հրապարակված տեղեկություններից պարզ է դառնում, որ բացահայտվել է Սիրիայից և Իրաքից նավթի անօրինական տարանցումը Թուրքիա իրականացնող երեք ուղի: Արևմտյան երթուղով Ռաքքայից նավթը տեղափոխվել է Թուրքիայի միջերկրածովյան ափ, հյուսիսային ուղղությունով այն տեղափոխվել է Թուրքիայի նավթամշակման գործարան, իսկ արևելյան ուղղությամբ՝ դեպի վերբեռնման բազա, որը տեղակայված է Ջիզրե բնակավայրում:
Ռուսական կողմի տեղեկությունները փաստում են նաև, որ նավթ է տեղափոխվել Իրաքի Տուվանա և Զահո շրջաններից: