Ինքս Ռուսաստանի պատվիրակության առջև բարձրացրել եմ Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Խոսրով Հարությունյան
«Ըստ իս գլոբալ աշխարհը կանգնած է նոր աշխարհակարգի ձևավորման անհրաժեշտության շեմին և ցավոք, նման պրոցեսները միշտ ուղեկցվել են մեծ ողբերգություններով: Պետք է լինել շատ զգույշ և շրջահայաց»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավորը Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա՝ այս իրավիճակում պետք է հավատարիմ մնանք պարտնյորական հարաբերություններին և դրան զուգահեռ շարունակել նորմալ հարաբերություններ պահպանել բոլոր գլխավոր խաղացողների հետ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստի վերանայմանը, Խոսրով Հարությունյանն ասաց, որ այս պահին դա չորրորդ-հինգերորդ հարցն է. «Ես ինքս Ռուսաստանի պատվիրակության առջև այս հարցը բարձրացրել եմ, որ դուք կոպիտ խախտում եք ՀԱՊԿ պայմանագրի առաջին հոդվածի երրորդ կետը»:
Պատգամավորն ասաց, որ այս պահին կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է դիմագրավենք նույնիսկ մեզնից չկախված նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին: