Հաղիղաթփուր. Էրդողանի սխալ քայլերի պատճառով «Իսլամական պետությունը» հաստատվեց տարածաշրջանում
«Էրդողանի սխալ քայլերի պատճառով «Իսլամական պետությունը» հաստատվեց տարածաշրջանում»,-այդ մասին իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Թուրքիան մի կողմից չի ճանաչում Իրաքի օրինական իշխանություններին, իսկ մյուս կողմից պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը: Թուրքիան իր տարածքը տրամադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի սխալ քայլերի պատճառով է, որ այդ ահաբեկչական կառույցը լուրջ ներկայություն ունի տարածաշրջանում»:
Անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանմանը՝ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը հավելել է. «Եթե Ռուսաստանը համբերատարությամբ չգործեր, ապա ի հայտ կգար մի մեծ պատերազմ: Ռուսաստանը Թուրքիայի վրա ռազմական հարձակում գործելու փոխարեն տնտեսական հարձակում իրականացրեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան