Ավարտվել են «Ռոստելեկոմի» կազմակերպած ուսանող-կամավորների դասընթացները
«Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակներում «Азбука Интернета» ձեռնարկի միջոցով ուսուցում կազմակերպելու համար երկու բուհերում՝ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում դեկտեմբերի 1–ին ավարտվել են ուսանող-կամավորների դասընթացները, որոնք անց են կացվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած փորձագետներ։ Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մասնավորապես, ուսանողներին ներկայացվել են բոլոր այն նրբություններն ու առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել միջին և տարեց բնակչության ուսուցման ժամանակ, մանրամասն ներկայացվել են նրանց հետ աշխատանքի զգուշավոր մոտեցումներն ու հաճախակի կրկնության անհրաժեշտությունը։
Բուհերից ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցել են շուրջ 46 ուսանողներ, ովքեր պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ սոցիալական այս կարևոր ծրագրին։
Միաժամանակ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում ռուս մասնագետների կողմից մեկնարկել են նաև դասընթացները տարեց «ուսանողների» համար, ովքեր երկուշաբթի օրվանից 12 աշխատանքային օր շարունակ երկուական ժամ կտրամադրեն նոր՝ համակարգչային գիտելիքների և հմտությունների ուսումնասիրմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան