Հրանուշ Խառատյան. Այս Սահմանդրության հումանիտար մասը պարզապես հրեշավոր է
«Ես, անկեղծ ասած, բացարձակ որևէ կասկած չունեմ, որ առաջարկված սահմանադրական փոփոխությունները, որը չգիտես ինչի համարվում են սահմանդրական բարեփոխումներ, չեն անցնելու»,-Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» փրկության ճակատի հրավիրած հանրահավքի ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով, անկախ այն բանից, կանցնի, թե ոչ, բայց էն տեքստը, որ ներկայացված է որպես բարեփոխում, հիանալի ցույց է տալիս, թե այն նախաձեռնող իշխանության էությունն ինչպիսին է:
«Ես կուզեի մեկ-երկու կետի անդրադառնալ: Այս սահմանադրության հումանիտար մասը պարզապես հրեշավոր է»,-կարծիք հայտնեց նա:
Անդրադառնալով Սահմանդրության հայեցակարգին, Հ. Խառատյանն ասաց, որ փաստաթուղթը գրվել է այն մարդկանց համար, ովքեր վստահ են եղել, որ իրենք թելադրողն են. «Բացարձակ ու անբարոյական սուտ կա այն բանում, որ շուկայական տնտեսությունը անխուսափելիրոեն սոցիալական անհավասարություն է նշանակում: Իշխանությունը, որոնց մենք մեր հարկերով վարձում ենք, մեր պատվերը պետք է կատարեն, իսկ մեր պատվերն այն է, որ նաև շուկայական տնտեսության պայմաններում օրենքները կարգավորում են, որ հասարակության մեջ բևեռներ չառաջանան: Ես ուզում եմ միասին նայենք, ինչպես իշխանությունը մեծագույն ջանքերով ստեղծեց այն բևեռացումը, որը Հայաստանում կա, ինչպես գյուղացուն դուրս մեղեցին գյուղից, ինչպես վարկային բեռով բոլորին դարձրեցին ֆինանսական շուկայի ստրուկը»: