Քաղաքացին Րաֆֆուն բացատրեց, թե ինչու նրա հետևից շատ մարդ չի գալիս
Առավոտյան Ազատության հրապարակում հատ ու կենտ մարդիկ են:
Panorama.am-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կողքին կանգնած մարդկանցից հետաքրքրվեց. «Ո՞նց անենք, որ այս սերունդները միասին գան այստեղ: Մեր պայքարը դրա համար է»:
Քաղաքացին պատասխանեց. «Այդ բացը, շատ ներողություն, կլցվեր, եթե դու մինչև վերջ կանգնեիր»:
Րաֆֆին ժպիտով հարցրեց. «Դա դու ինչպե՞ս ես պատկերացնում»:
Քաղաքացին արձագանքեց. «Ես պատկերացնում եմ, որ պարոն Գասպարյանի մոմավառությունը հանգեցրեց պայքարի բոլոր ճանապարհները: Փակեց-փակեց: Ժողովուրդը կանգնած էր»:
Մանրամասները՝ տեսանյութում: