Հույն լրագրողները գործադուլ են հայտարարել
Հույն լրագրողները 24 ժամյա գործադուլ են հայտարարել: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն: Նման որոշում կայացրել է Ժուռնալիստների համահունական ասոցիացիան: Այն կոչ է արել տեղեկատվական ոլորտում բոլոր աշխատողներին գործադուլով պատասխանել կառավարության մեքենայություններին, այն է` միջազգային վարկատուների պահանջով կենսաթոշակային համակարգի վերացումը:
Հունաստանում թերթեր չեն վաճառվի, մինչև վաղը հեռուստատեսությամբ ու ռադիոթերերում կհետաձգվեն լրատվական բնույթի բոլոր ծրագրերը: Նախատեսվում է, որ դեկտեմբերի 3-ին Հունաստանում տեղի կունենա պետական ծառայողների համընդհանուր գործադուլ: