Տնտեսություն 09:20 04/12/2015 Հայաստան

Փոխնախարար. Ռուս գործարարներն այս օրերին լուրջ հետաքրքրված են հայկական գյուղմթերքներով

Հայաստանն ունի բավականին մեծ քանակությամբ  խաղողի սեղանի սորտեր, խնձոր, սեղանի ճակնդեղ, կարտոֆիլ ծաղկակաղամբ ու այլ գյուղմթերքներ:

«Սառնարաններում մեծ քանակությամբ խաղող կա դրված: Այսօր էլ արտահանում իրականացվում է: Օրական Հայասատանից միջին հաշվով արտահանվում է 100 տոննա խաղող, 40-60 տոննա խնձոր»,-այս  մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց  գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով, հանրապետությունում գյուղմթերքի առկա լուրջ քանակությունը հնարավորություն է տալիս եռապատկել ու քառապատկել արտահանման ծավալները:

«Արդեն այսօրվա դրությամբ այս տարվա ընթացքում Հայաստանից 1500 տոննա խնձոր է արտահանվել, մինչդեռ նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանված խնձորի քանակությունը 29 տոննա էր»,-ասաց փոխնախարարը:

Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում մեծ քանակությամբ ծաղկակաղամբ ու կաղամբ կա, այս տարի հանրապետությունից այս բանջարեղենից արտահանվել է 10 հազար տոննա:

«Հիմա լուրջ քանակություն կա և մատչելի գներով առաջարկում են մեզ գյուղացիական տնտեսությունները»,-ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով, ռուսական շուկա հայկական գյուղմթերքի արտահանմամբ այս պահին լուրջ հետաքրքրված են  ռուսական ընկերություններ ու գործարարներ. «Զանգում են, այցելում են հանրապետություն, ճշտում են քանակությունները, արտահանման հնարավորությունները, լուրջ հետաքրքություն կա հիմա»:

Հայկական գյուղմթերքը, կաթ-կաթնամթերն ու մսամթերքը ռուսական շուկա հասցնելու հարցը քննարկվել է նաև կառավարության ղեկավարի հետ. «Արտահանումներով զբաղվող առանձին խոշոր ընկերությունների ներկայացուցիչների, տնտեսվարողների հետ հանդիպումներ են եղել: Առաջարկվել է մշակել կարճաժամկետ միջոցառումների ծրագիր, դա վերաբերում է նախատոնական առևտրի շրջանում արտահանման ծավալների ավելացմանը: Առաջարկվեց նաև երկարաժամկետ գործողությունների ծրագիր մշակել, որի նպատակն է հենց այսօրվանից սկսած համոգրծակցել արտադրողների ու գյուղացիական տնտեսությունների հետ, պայմանգրեր կնքել նախապես, որպեսզի գյուղացին վստահ լինի, որ իր աճեցրած բերքը իրացվելու է: Թե չէ ստացվում է այնպես, որ երբ գյուղացին ունի պատրաստի արտադրանքը, միայն այդ ժամանակ են իրեն արտահանողները մոտենում»:

Նախարարության պաշտոնյան համարում է, որ սա կայուն արտադրության ապահովման համար լավագույն երևաշխիքը կլինի: Ռուսական շուկայում թուրքական գյուղմթերքի բացակայությունը կամ կրճատումը, ըստ պաշտոնյայի, լայն հնարավորություն է ստեղծելու հայկականի համար. «Մեր պտուղ բանջարեղենի որոշ տեսակներ գնային առումով մրցունակ չեն թուրքականի նկատմամբ, համային որակական հատկանիշներով միանշանակ  գերազանցում են, բայց գնային առումով մենք զիջում ենք,  քանի որ այնտեղ ավելի ցածր ինքնարժեքով է արտադրվում մթերքը, հետևաբար ռուսական շուկայում  այն ավելի ցածր գնով է վաճառվում ու ավելի մեծ ծավալներով: Հիմա այս մենք հայտնվում ենք շահեկան պայմաններում»:

Գ. Պետրոսյանը կարևորում է, որ թուրքական բեռնատարների մուտքը սահմանափակելու պարագայում Լարսի անցակետում հայկական մեքենաների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու. «Շատ արագ կարող են սահմանը հատել և կրկնակի, եռակի արդյունավետ փոխադրումներ կատարել: Սա մեր արտահանողների համար բարենպաստ պայման է»:

Փոխնախարարը չի կիսում այն մտավախությունը, որ հայկական համեղ գյուղմթերքն ամբողջությամբ կտանեն ռուսաստանցիներին, իսկ հայաստանցիները կմնան թուրքերի աճեցրած գյուղմթերքի հույսին. «Որևէ մեկը թող մտավախություն չունենա, որ հայաստանյան շուկան կարող է միանգամից դատարկվել: Ինչո՞ւ: Արտահանման համար միշտ ընտրում են այն մթերքը, որը ենթակա է փոխադրման, կարող է երկար ժամանակ ճանապարհ անցնել: Այստեղ էլ շուկայում դուք կարող եք  գտնել ընտիր ու ամենաընտիր տեղական միրգը: Ինչքան էլ ուզում է արտահանենք, մենք ներքին սպառման համար որոշակի քանակություն ունենալու ենք»:

Ինչ վերաբերում է թուրքական գյուղմթերքի ներկրմանը, ապա Պետրոսյանի խոսքով, եթե հանկարծ խնդիրներ առաջանան, ապա արագ քննարկումներ կլինեն ու լուծումներ կտրվեն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}