Քաղաքական 12:05 05/12/2015 Հայաստան

Պիպոյանի մտահոգությունը. Փող աշխատելու գայթակղությանը որոշ արկածախնդիրներ չեն դիմանա

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կառավարական տարբեր մարմիններին հորդորում է առավելագույն զգոնություն ցուցաբերել ռուս-թուրքական լարված հարաբերությունների համատեքստում: Նա մտավախություն ունի, որ չդիմանալավ փող աշխատելու գայթակղությանը, որոշ տնտեսվարողներ ու չինովնիկներ կարող են թուրքական ապրանքը ռուսական շուկա հասցնել՝ այն ներկայացնելով որպես հայկական ծագման մթերքներ:

Panorama.am-ի հետ զրույցում Պիպոյանը բացատրեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները տարածաշրջանում յուրատեսակ իրավիճակ են ստեղծել:

«Դրանք կամա թե ակամա անդրադառնում են ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների վրա: Թուրքիայում արտադրված ապրանքը Թուրքիայի համար չէ, այն ինքնաբավ երկիր է, և արտադրված այդ խմբաքանակները պետք է արտահանվեն որևէ երկիր: Բնականաբար, որպես Թուրքիայի առաջին դաշնակից Ադրբեջանն է փորձելու օգնել Թուրքիային այդ ապրանքների իրացման հարցում: Սակայն որոշ ապրանքների մասով Ադրբեջանը ևս ինքնաբավ երկր է, և առավելագույնը, որ կարող է անել Թուրքիայի համար, փորձելու է այդ ապրանքներն իր տարածքով տեղափոխել Ռուսաստան»,-ասաց նա:

Պիպոյանի խոսքով, այդ հնարավորությունն իրացնելու տարբերակներն  օրեր առաջ լայնորեն քննարկվել են ադրբեջանական ֆորումներում:

«Շատ արագ եղան միջամտություններ, որ նման հարցերը չի կարելի քննարկել հրապարակայնորեն: Մեր սուբյեկտիվ գնահատականով, դա եղավ ադրբեջանական իշխանությունների կողմից: Այն, որ Ադրբեջանն այդ քայլով իրեն դրեց վատ վիճակում, երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ ընդամենը ուժեղացրեց ադրբեջանական ապրանքների նկատմամբ հսկողությունը»,-ասաց ՀԿ նախագահը:

Նրա խոսքով, թուրքական ապրանքների իրացման համար ազատ տարածք մնում  է վրացական շուկան. «Հենց հիմա վրացական կողմի ֆորումներում ակտիվորեն քննարկում են, որ իրենք հայտնվում են շահեկան վիճակում, քանի որ Թուրքիան հնարավորություն ունի այդ ապրանքներն իրացնել միայն Վրաստանում, իրենք էլ կարող են հանդես գալ գին թելադրողի դերում, ինչին հետևելու է լուրջ գնանկում»:

Սպառողների իրավունքների պաշտպանը միաժամանակ նկատեց, որ շուկան այնպիսի բան է, որ եթե մի տեղ ապրանքը շատ էժան է, իսկ հարևան երկրում թանկ, ապա էժան ապրանքը հոսելու է թանկ ապրանքների շուկա:

«Այսինքն, մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ: Թույլ վերահսկողության դեպքում Վրաստանից թուրքական ապրանքը կարող է մտնել հայաստանյան շուկա: Այս իրավիճակում շատ կարևոր է հայկական կողմի լուրջ վերահսկողությունը»,-ասաց ՀԿ նախագահը:

Այս պարագայում հայկական կողմն իր առաջ դրված երկու խնդիր ունի՝ ցույց տալ, որ Ռուսաստանի դաշնակից երկիր է:

«Հայաստանը հայկական ապրանքների նկատմամբ վստահությունը մի քանի անգամ կարող էր բարձրացնել, եթե գնար կտրուկ քայլերի, օրինակ արգելեր թուրքական մթերքների ներկրումը Հայաստան: Սա, իհարկե, կունենա էական ռիսկ, հնարավոր է չկարողանայինք խուսափել գնաճից, բայց մյուս կողմից պետք է մեր համապատասխան կառույցները լինեն մաքսիամալ աչալուրջ, քանի որ մեկ սիրողական քայլ, արկածախնդրություն, ռուսական շուկա Հայաստանից թուրքական մթերք արտահանելու մի փորձ, մենք պետական մակարդակով կունենանք պրոբլեմ»,-մտավախություն հայտնեց Բաբկեն Պիպոյանը:

Panorama.am-ի զրուցակիցը համոզված է, որ թե հայաստանցի  տնտեսվարողների, թե չինովնիկների մեջ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան արկածախնդրության դիմել, քանի որ դա երկուստեք ձեռնտու գործ է:

«Այստեղ պետական զգոնությունը շատ կարևոր է: Մարդիկ կարող են Վրաստանից էժան գյուղմթերք բերել Հայաստան, ապա արտահանել Ռուսաստան՝ որպես հայկական ծագման մթերք: Բայց դա Ռուսաստանը շատ արագ կպարզի, այնտեղ լաբորատոր հետազոտությունները շատ բարձր մակարդակի են, ռուսական կողմը վերահսկելու է նաև հայկական կողմը արտահանման իրատեսակա՞ն ծավալ է ապահովում, թե՞ ոչ: Մենք ռուսական կողմին պետք է կարողանանք նաև համոզել, որ դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ավելանում են այլ շուկաներ չարտահանելու հաշվին»,-ասաց նա:

ՀԿ նախագահն այս իրավիճակում հորդորում է կառավարությանը ցուցաբերել առավելագույն զգոնություն:
«Մեկ արկածախնդիր քայլը կարող է վտանգել ողջ տնտեսությանը: Սա պետական մակարդակով պետք է հայտարարել: Եթե ռուսական կողմը մեկ անգամ պարզի, որևէ հայաստանցի թուրքական ապրանքը ռուսական շուկա է տանում որպես հայկական, ապա մենք ոչ միայն տնտեսական կորուստներ ենք ունենալու այլ առումներով ևս վատ վիճակում ենք հայտնվելու: Փող աշխատելու գայթակղությունը մեծ է:  Եթե նույնիսկ երկու երկրների միջին օղակների չինովնիկ կարող են գալ պայմանավորվածության, ապա վերևի օղակները թույլ չեն տա նման բան: Հուսով եմ, որ իմ կողմից նշած արկածախնդիրներից ոմանք կհասկանան, թե ում ի նկատի ունեմ»,-չակերտները չբացեց ՀԿ նախագահը:

Ինչ վերաբերում է վերամշակված սննդամթերքի արտահանման ծավալների աճի հնարավորությանը, ապա ՀԿ նախագահը շեշտում է, եթե նշում են, որ ռուսական շուկայում մեր ապրանքը գնային  առումով մրցունակ չէ, ապա պետք է հասկանանք, որ Հայաստանի բնակչությունը ողջ տարվա ընթացքում գնային առումով ոչ մրցունակ ապրանք է սպառել:

Նա որպես օրինակ մատնանշում է Հայաստանում արտադրված  երշիկը, որի արտահանման ծավալները չեն ավելացել. «Մենք պետք է ոչ թե գնանք այն կողմի հետ բանակցենք, այլ պետք է կարողանանք մեր երկրում սննդի անվտանգության ու որակի այնպիսի համակարգեր ներդնենք, տնտեսական այնպիսի միջավայր ստեղծենք, որ դառնա մրցունակ:  Եթե մեր ապրանքը ցածրորակ է, ապա պետք է հույս չունենանք, որ այն կարող ենք վաճառել»:

Պիպոյանը հիշեցրեց, որ Հայաստանը չկարողացավ օգտվել իրավիճակից, երբ Ռուսաստանը եվրոպական երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց. «Մեկ տարվա ընթացքում ունեցանք բացառապես անկում: Ինչո՞ւ: Որովհետև մենք որոշեցինք, որ ունենք այն, ինչ ունենք, ու Ռուսաստանը պետք է դա վերցնի: Չէ, Ռուսաստանը դա երբեք չի վերցնելու, այդ մտքի հետ պետք է համակերպվենք: Մեր ապրանքն անմրցունակ է: Ռուսական կողմը որակի չափորոշիչներ ունի, երբեք  մեր ցածրակարգ ապրանքի վրա չի գրի բարձրակարգ, իսկ եթե գրի ցածրակարգ, ապա ռուսական ցածրակարգ ապրանքի համեմատ հայկական ցածրակարգ վերամշակված մթերքը գնային առումով մրցունակ չի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}