Իրաքի նախագահ. Թուրքական ուժերի տեղակայումը Մոսուլում միջազգային նորմերի խախտում է
Իրաքի նախագահ Ֆուադ Մասսումը կոչ է արել իր երկրի տարածքից դուրս բերել թուրքական ուժերը: Այս մասին փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետության» կողմից գրաված Մոսուլում տեղակայված է թուրքական բանակի միավորում: Իրաքի նախագահը դա որակել է որպես միջազգային նորմերի ու օրենքի խախտում: Նա նշել է, որ Իրաքի արտգործնախարարին հրամայել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները Իրաքի անկախության պահպանման համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան