ՀԱԿ ու «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» ներկայացուցիչներ. Գյումրիի հոսանքազրկման ընթացքում որևէ արտառոց դեպք չի գրանցվել
33/77 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի ՀԱԿ ներակյացուցիչ Լուսինե Պետրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասում որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել, քվեարկությունն ընթացել է հանգիստ:
Զրուցակիցը նշեց, թե ընտրողների կողմից որևէ նկատառում կամ բողոք չի եղել: Անդրադառնալով ընտրատեղամասի հոսանքազրկմանը` Լուսինե Պետրոսյանը նշեց, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ամբողջ թաղամասով մեկ և ունեցել է զուտ տեխնիկական բնույթ:
Ըստ հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցչի` իրենք շատ արագ դադարեցրել են քվեարկության ընթացքը, ներկա ընտրողներին դուրս հրավիրել «ֆոյե» և քվեարկությունը վերականգնել են միայն հոսանքամատակարարման վերականգնումից հետո:
Նույնը ասաց նաև «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության դիտորդ Էմմա Պետրոսյանը: Վերջինս հայտնեց, թե հոսանքազրկման ընթացքում որևէ արտառոց դեպք չի գրանցվել և որևէ ընտրող չի քվեարկել: Ըստ դիտորդի` ամբողջ գործընթացին ներկա է գտնվել ոստիկանությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը