Հոսանքազրկումներ Գյումրիում
Այսօր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քվեարկության ընթացքում Գյումրու մի շարք ընտրատեղամասեր հոսանքազրկվել են։
Դա շատ կարճատև հոսանքազրկում է, ունի զուտ տեխնիկական բնույթ և որևէ կերպ կապված չէ ընտրական գործընթացի հետ,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հոսանքազրկված ընտրատեղամասերից մեկի` 33/77 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կառլեն Միքայելյանը:
Զրուցակցի խոսքով` հոսանքազրկումը տևել է ընդամենը 5-6 րոպե, ինչի ընթացքում «ընտրական գործընթացը դադարեցվել է օրենքի տառին համապատասխան կարգով և վերսկսվել է հոսանքի մատակարարումը վերականգնելուց հետո»:
Մասնագետների կողմից հոսանքազրկման բնույթի մասին մեկնաբանություն առայժմ չկա։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիի 35/38 ընտրատեղամասում 860 ընտրողից քվեարկել է 185-ը
- Գյումրիի 35/24 տեղամասում միջին ակտիվություն է
- Գյումրիի 34/02 տեղամասում բարձր ակտիվություն է
- Գյումրիում «ընտրությունը վեր է ածվել տոնի»
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը